Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը հանձնարարել է բացառել կարմիրգրքյան բուսատեսակները վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետրոսյանը գրել է «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Անձնական և աշխատանքային տարբեր խողովակներով ինձ և Շրջակա միջավայրի նախարարությանը գրեթե ամեն օր գրում են բազմաթիվ նամակներ, որոնց կցված են բնության հատուկ պահպանվող և անտառածածկ տարածքների աղտոտման, բնության հուշարձաններում կարմիրգրքյան բուսատեսակներ վնասելու լուսանկարներ։ Իմ հանձնարարությամբ այսօր Շրջակա միջավայրի նախարարության կողմից համապատասխան գրություն է ուղարկվել Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին՝ բնության հատուկ պահպանվող տարածքներում պատշաճ վերահսկողություն իրականացնելու, կարմիրգրքյան բուսատեսակների պահպանության հարցում առանձնահատուկ միջոցներ ձեռնարկելու համար»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարը նշել է, որ առանձնացվել են այն տարածքները, որտեղ մեր քաղաքացիներն առավել հաճախ են այցելում, ինչպես օրինակ՝ Գոշ լիճը, Ստեփանավանի դենդրոպարկը, Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի սահմանագլխին գտնվող Ակնալիճը, էկոտուրիզմի արդեն ճանաչված ուղղություն դարձած Դիլիջան ազգային պարկն ու Պարզ լիճը։

«Վերոհիշյալ տարածքներում քաղաքացիների թողած աղբը ստիպված են լինում հավաքել բնության հատուկ պահպանվող տարածքներում պահպանություն իրականացնող կառույցների աշխատակիցները, ինչն անթույլատրելի է։ Անընդունելի է նաև բնության հատուկ պահպանվող տարածքներ մեկնելիս խաթարել էկոհամակարգը՝ անգամ աննշան մարդածին միջամտությամբ։ Մեկ անգամ չէ, որ կոչով դիմել եմ ՀՀ բոլոր քաղաքացիներին՝ ավելի հոգատար վերաբերվել բնությանն ու շրջակա միջավայրին, չաղտոտել այն, համատեղ պահպանել ու պաշտպանել Հայաստանի հարուստ կենսաբազմազանությունը»,- նշել է նախարարը:

Ռոմանոս Պետրոսյանը հավելել է, որ Շրջակա միջավայրի նախարարության մասնագիտական ստորաբաժանումներին հանձնարարել է աչալրջորեն մշտադիտարկման ենթարկել քաղաքացիներից ստացվող բոլոր ահազանգերը, հետևողական լինել և իրեն ներկայացնել կատարված աշխատանքների արդյունքները։

«Հանձնարարել եմ բացառել կարմիրգրքյան տեսակներին վնասելու դեպքերը՝ օգտագործելով օրենքով նախարարությանը վերապահված ամբողջ գործիքակազմը։ Բնության պահպանությունն առնչվում է յուրաքանչյուրիս, իսկ շրջակա միջավայրի պահպանության մշակույթի ձևավորումը առողջ ու իրավագիտակից հասարակություն ունենալու կարևոր նախապայման է»,- գրել է Պետրոսյանը:

Նախարարը քաղաքացիներին խնդրել է ավելի հոգատար լինել բնության հանդեպ, քանի որ պարտավոր են այն սերունդներին փոխանցել անվնաս։

Հայերեն

Իսրայելի ազգային անվտանգության նախարարը հրաժարական է տվել՝ ի նշան ՀԱՄԱՍ-ի հետ գործարքի դեմ բողոքի

Իսրայելը հայտարարել է հրադադարի ռեժիմի ուժի մեջ մտնելու մասին

Հրշեջները մարել են Արմենակյան փողոցում գտնվող հյուրանոցներից մեկում բռնկված հրդեհը. տարհանվել է 17 քաղաքացի

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, թե Իսրայելին է փոխանցել պատանդների ցուցակը, որոնց նախատեսվում է ազատ արձակել

Այսօր երեկոյան և գիշերը ՀՀ ողջ տարածքում ձյուն կտեղա, երեք մարզերում սպասվում է բուք

Հայաստանը ՄԻԵԴ և ԱՄԴ կներկայացնի լրացուցիչ ապացույցներ և պահանջներ Բաքվում հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց դատավարությունների առնչությամբ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա

Իսրայելը հայտարարել է, որ ՀԱՄԱՍ-ը չի կատարում հրադադարի համաձայնագիրը և կշարունակեն հարվածել Գազային

Արագածոտնի մարզի Թալին համայնքում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Ապարանի և Արագածի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է. Լարսը բաց է