Երևանում 2021թ. առաջին եռամսյակից աշխատանքը կսկսի նոր Պարեկային ծառայությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ օգոստոսի 20-ին կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը մանրամասներ է ներկայացրել նոր կառույցում աշխատանքի անցնել ցանկացող քաղաքացիների դիմումների ընդունման, տրանսպորտային միջոցների, տեխնիկական սարքավորումների ձեռքբերման, ուսուցումն անցկացնող դասընթացավարների ընտրության և մնացյալ աշխատանքների վերաբերյալ։ Նշվել է, որ արդեն 2020թ. հոկտեմբերի կեսերից Ոստիկանության կրթահամալիրում կմեկնարկի ընտրված քաղաքացիների ուսուցման գործընթացը, որի նպատակը համապատասխան պատրաստվածություն ունեցող՝ նոր գործառույթներով, սարքավորումներով, հմտություններով և մտածելակերպով ծառայողի կերպարի ձևավորումն է: Նախարարի խոսքով՝ բարեփոխումն ընթանում է բնականոն հունով, սահմանված ժամանակացույցին համապատասխան. նախատեսվում է, որ Պարեկային ծառայությունը Երևանում իր աշխատանքները կմեկնարկի 2021թ. առաջին եռամսյակից, իսկ ամբողջ Հայաստանում՝ 2022թ. առաջին եռամսյակից:

Խորհրդակցությանը քննարկվել են ստեղծվելիք ծառայության կառուցվածքային և կադրային համալրմանը, ինչպես նաև կառույցի տեղակայմանը վերաբերող հարցեր:

Վարչապետն ընդգծել է Հայաստանում նոր Պարեկային ծառայության ձևավորման ու կայացման կարևորությունը և հանձնարարել շարունակել ակտիվ աշխատանքը՝ նախանշված ժամանակացույցին համապատասխան:

Հայերեն العربية English Русский

Հայաստան է ժամանել Հնդկաստանի պաշտպանության քարտուղարը

ԵՄ-ին անդամակցելն այլևս Թուրքիայի առաջնահերթություններից չէ․ Էրդողան

Մեր կոմֆորտային և շատ հաճելի ամառը շարունակվում է․ Գագիկ Սուրենյան

Վարչապետը Կեչառիսի վանական համալիրում պատարագի է մասնակցել

Արսեն Թորոսյանը լողալով Սևանա լճի մի ափից մյուս ափն է անցել՝ հաղթահարելով գրեթե 6 կիլոմետր տարածություն

Հունգարիայում լեհական ավտոբուսի վթարի հետևանքով 12 մարդ է զոհվել

Լիբանանի վրա Իսրայելի շարունակվող հարձակումները մտահոգության լուրջ աղբյուր են Անկարայի համար․ Էրդողան

Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ Եգիպտոսը կարող է միանալ Մեքքայի համաձայնագրին

ՀԱՊԿ-ում Հայաստանի մասնակցության հեռանկարների վերաբերյալ որոշումը պետք է կայացվի ողջամիտ ժամկետներում․ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել