Միջազգային

Իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ռազմական դիրքերին

1 րոպեի ընթերցում

Իսրայելական տանկերը հարվածներ են հասցրել Գազայի հատվածի ռազմական դիրքերին

ԵՐԵՎԱՆ, 20 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելական բանակը հարվածներ են հասցրել Գազայի հատվածը կառավարող ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման օբյեկտներին՝ ի պատասխան միջատարածքից պայթուցիչ սարքերով օդապարիկների արձակման: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է բանակի մամուլի ծառայությունը:

«Ահաբեկիչներն օրվա ընթացքում Գազայից պայթուցիչ սարքերով օդապարիկներ են արձակել Իսրայելի կողմը, ինչը հրդեհների Է հանգեցրել Իսրայելի հարավում: Ի պատասխան մեր տանկերը հարվածներ են հասցրել Գազայում ՀԱՄԱՍ-ի ռազմական դիրքերին»,-ասվում Է Twitter-ում զետեղված հաղորդագրության մեջ:

Օգոստոսի սկզբից սկսել են Գազայից Իսրայելի կողմը պայթուցիչ սարքերով օդապարիկներ են արձակել: Ի պատասխան՝ Իսրայելի բանակը քանիցս հարվածներ Է հասցրել ՀԱՄԱՍ պաղեստինյան շարժման ռազմական ենթակառուցվածքի ուղղությամբ:

Իսրայելի զինվորականները օգոստոսի 15-ին հայտարարել են, որ «Երկաթե գմբեթ» հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգը կալանել Է երկու հրթիռ, որոնք Գազայի հատվածից արձակել Էին իսրայելական տարածքի ուղղությամբ: ՀՕՊ-ի համակարգի կալանող հրթիռի բեկորը վնասել Է Սդերոտ քաղաքի տներից մեկը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում