Պաշտոնական

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը հանդիպել է Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն օգոստոսի 13-ին հանդիպել է օրերս Բեյրութ մեկնած հայկական պատվիրակության անդամների հետ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, պատվիրակության անդամները՝ Սփյուռքի գործերով գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի գլխավորությամբ, ՀՀ ԱԺ նախագահին են ներկայացրել այցի արդյունքները, Բեյրութում այս պահին տիրող իրավիճակը, առաջիկայում իրականացվելիք ծրագրերը, մանրամասներ են ներկայացրել համայնքային հանդիպումներից: Մասնակիցները կարեւորել են Հայաստանի խորհրդարանի ակտիվ ներգրավվածությունն առաջիկայում իրականացվելիք ծրագրերում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում