Սպորտ

Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին 

1 րոպեի ընթերցում

Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգիստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին 

ԵՐԵՎԱՆ, 13 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայտնի ֆուտբոլիստ, մարզիչ Լևոն Ղասաբօղլյանի հոգեհանգստը կկայանա Երևանում օգոստոսի 13-ին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` հոգեհանգիստը տեղի կունենա Սուրբ Հովհաննես եկեղեցում (Կոնդ) ժամը 18:00-ին:

Ղասաբօղլյանը «Փյունիկի» սան էր։ Հայաստանի ֆուտբոլի առաջնության ժամանակ դեբյուտային խաղն անցկացրել էր «Զվարթնոց-ԱԱԼ» թիմի կազմում, որի մարզիչը նրա հայրն էր։ Ավելի ուշ հանդես է եկել «Արարատ», «Կիլիկիա» և «Ուլիս» թիմերի կազմում։ Դրան զուգահեռ Ղասաբօղլյանը նաև ընդգրկվել է Հայաստանի ֆուտբոլի երիտասարդական հավաքականի կազմում: Վերջին շրջանում նա անցել էր մարզչական աշխատանքի Ղազախստանում:

Ղասաբօղլյանը կյանքից հեռացել էր օգոստոսի 9-ին` 34 տարեկանում Ղազախստանում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում