Սպորտ

Երևանի փոխքաղաքապետը «Շիրակ»-ի նոր նախագահն է

2 րոպեի ընթերցում

Երևանի փոխքաղաքապետը «Շիրակ»-ի նոր նախագահն է

ԵՐԵՎԱՆ, 11 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գյումրու «Շիրակ» ֆուտբոլային ակումբը նոր նախագահ ունի:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Վիրաբյանն ընտրվել է «Շիրակ»-ի նախագահի պաշտոնում, որը մինչ այդ զբաղեցնում էր Արման Սահակյանը:

Վիրաբյանը ծնվել է 1984թ. մայիսի 23-ին, Լենինականում (այժմ՝ Գյումրի)։

1990-2000թթ. սովորել և ավարտել է Գյումրիի Ֆ. Նանսենի անվան միջնակարգ դպրոցը։

2000-2004թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի դերասանական բաժինը։

2004-2006թթ. ծառայել է ՀՀ Զինված ուժերում՝ ստանալով լեյտենանտի զինվորական կոչում։

2010-2015թթ. ընդունվել և ավարտել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի «Սոցիալ-մշակութային գործունեություն» (արվեստի կառավարում) բաժինը։

2007-2016թթ. հանդիսացել է Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պրոդյուսերը:

2016թ. ՀՀ մշակույթի նախարարի հրամանով նշանակվել է «Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոն» ՊՈԱԿ ի տնօրեն։

Դասավանդում է Շիրակի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրու մասնաճյուղում։

2018թ. հոկտեմբերի 29-ին Երևանի ավագանու նիստում նշանակվել է Երևանի քաղաքապետի տեղակալ:

Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում