Երևանի «Արարատ»-ը նոր կոմերցիոն տնօրեն ունի
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբը շարունակում է թարմացնել նաև թիմի ղեկավար կազմը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը: Ղազար Հակոբջանյանը նշանակվել է ՖԱ «Արարատի» կոմերցիոն տնօրեն: Նա ֆուտբոլային մենեջմենթի և մարկետինգի մասնագետի որկավորում է ստացել Լոզանի համալսարանում և ֆուտբոլի ոլորտում աշխատելու մեծ փորձ ունի:
Հանդիսացել է ՀՖՖ մարզչական կրթության բաժնի ղեկավարը: Բացի այդ որպես տեսավերլուծաբան մարզիչ աշխատել է Հայաստանի հավաքականում, «Գանձասար-Կապանում» և «Արարատում»։
Պատրաստեց Վարվառա Հայրապետյանը