Սեւանի քաղաքապետը խրախուսել է Հայաստանի չեմպիոնի կոչումը նվաճած ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանին

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, 10 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը մարզական հերթական հաղթանակից հետո ընդունել եւ խրախուսել է Սեւանի Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի ծանրամարտի խմբի սան Ալինա Սուքիասյանին ու մարզիչ Գառնիկ Աբրահամյանին: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Սեւանի քաղաքապետարանի աշխատակազմից, համայնքի ղեկավարը նրանց արժանացրել է պարգեւի եւ հատուկ ուշադրության: «2020 թվականը ծանրամարտիկ Ալինա Սուքիասյանի համար դարձավ վճռորոշ. նախ` փետրվար ամսին ՀՀ ծանրամարտի տղամարդկանց եւ կանանց առաջնությունում նա ցուցաբերեց մարզական եւ կամային լավագույն որակներ, որի արդյունքում 59 կիլոգրամ քաշային կարգում գրավեց առաջին պատվավոր հորիզոնականը: Հուլիս ամսին էլ Ալինա Սուքիասյանը գրանցեց եւս մեկ մարզական նշանակալից հաղթանակ` դառնալով ՀՀ պատանիների եւ աղջիկների ծանրամարտի առաջնության չեմպիոն: Ամառվա հերթական առաջնությունը կայացավ օգոստոսի 3-ին: Ալինան գլխավորեց Հայաստանի երիտասարդների առաջնության լավագույն եռյակը` ցույց տալով երկամարտի 130 կգ. արդյունք: Չնայած կորոնավիրուսի համավարակին եւ արտակարգ դրության պայմաններին` Ալինան չի կորցրել մարզական տեմպը, մշտապես գտնվել է պարապմունքների մեջ, որոնք էլ դարձան ցանկալի ու սպասված հաղթանակների նախապայմանը:

Ինչպես նշում է Ն. Դագարյանի անվան մարզադպրոցի տնօրեն Գարիկ Ավետիսյանը, մարզիչ Գառնիկ Աբրահամյանի տքնաջան ու նվիրյալ աշխատանքն այս անգամ էլ տվեց ցանկալի արդյունք` համայնք բերելով հերթական ոսկե մեդալը: Սեւան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանը, շնորհավորելով մարզիկին, եւս մեկ անգամ կարեւորեց երեխաների եւ պատանիների շրջանում մարզական ակտիվ կյանքի ներկայությունը: Ալինան ընդգրկված է ՀՀ հավաքականի կազմում եւ առաջիկայում մասնակցելու է ծանրամարտի Եվրոպայի առաջնությանը` իր համար հարթելով մարզական նվաճումների մի նոր աստիճան»,-ներկայացրեց Սեւանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմինե Ղուկասյանը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ