Համերգներ, բանախոսություններ. «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնը հագեցած ծրագիր է խոստանում

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՕՊՈՒՍ» միջազգային երաժշտական փառատոնի 5-րդ համերգաշրջանն իրականացվելու է առցանց ձևաչափով: Նախագիծը կանցկացվի 2020 թվականի օգոստոս և սեպտեմբեր ամիսներին: Այն ներառում է ծավալուն մշակութային ծրագիր՝ համերգներ, տեսագրություններ, բանախոսություններ և հարցազրույցներ հայ և օտարազգի արվեստագետների մասնակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փառատոնի հատուկ հյուրն է Մյունխենի պետական կամերային նվագախումբը՝ դիրիժոր Կլեմենս Շուլդտի ղեկավարությամբ: Նվագախմբի համերգը և փառատոնի մի շարք այլ միջոցառումներ նվիրված են Լյուդվիգ վան Բեթհովենի ծննդյան 250-ամյա հոբելյանին: Իր որդեգրած սկզբունքին համաձայն, «ՕՊՈՒՍ» փառատոնն առցանց տիրույթում ևս ներկայացնում է միջառարկայական մշակութային ծրագիր:

Փառատոնային հեռարձակումների շարքում, երաժշտությունից բացի, ընդգրկված են նաև արվեստի այլ ճյուղեր ներկայացնող թողարկումներ, ինչպես օրինակ՝ տեսարվեստ և փերֆորմանս, մեծ տեղ է հատկացվել նաև քանդակագործությանը և երաժշտությանը: Մասնավորապես, Դիլիջանի Բեթհովենի անվան համերգասրահի տարածքից հեռարձակվող հատուկ թողարկման ընթացքում ելույթ կունենա նկարչուհի Արև Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հոր՝ նշանավոր քանդակագործ Բենիկ Պետրոսյանի Դիլիջանում գտնվող ստեղծագործությունները: Քանդակագործության թեմայով մեկ այլ հաղորդում նվիրված է երևանաբնակ արվեստագետ Մանվել Մաթևոսյանի «Նոտաներից այն կողմ» աշխատանքին, որը նույնպես ոգեշնչված է Բեթհովենի երաժշտությամբ և ստեղծված հատուկ «ՕՊՈՒՍ 5» նախագծի համար: Վերոհիշյալ մասնակիցներից բացի փառատոնում ներգրավված են մի շարք նշանակալի երաժշտախմբեր և արվեստագետներ Հայաստանից և արտերկրից. Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Կոմիտասի անվան ազգային քառյակը, թավջութակահար Միքայել Հախնազարյանը և դաշնակահար Մամիկոն Նահապետովը, կոմպոզիտոր Դմիտրի Մազուրովը և ժամանակակից երաժշտության GAM անսամբլը, դիրիժոր Նվարդ Անդրեասյանը, վիզուալ արտիստ Վոլֆգանգ Ալեքսանդր Թիլերը, երաժշտական պրոդյուսեր, Riverside Studio-ի հիմնադիր Ռալֆ Քեմփերը և այլոք:

Նախագիծը կեզրափակվի Jazz weekend շարքով, որի ընթացքում ելույթ կունենան Gregory Privat Trio և Yottagon ջազային խմբերը: Հեռարձակումները կարելի է դիտել օգոստոսի 10-ից սեպտեմբերի 27-ը, ամենշաբաթյա պարբերականությամբ, «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիայի պաշտոնական կայքում` www.artconcept.am՝ ինչպես նաև հետևելով կազմակերպության էջերին սոցիալական ցանցերում:

Փառատոնն իրականացնում է «Արտկոնցեպտ» միջազգային ասոցիացիան՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում