Միջազգային

 Հարավկորեացիների շուրջ 90 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը. հարցում

1 րոպեի ընթերցում

 Հարավկորեացիների շուրջ 90 տոկոսն անհրաժեշտ է համարում պահպանել ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքը. հարցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության քաղաքացիների մեծամասնությունը հանդես Է գալիս ԱՄՆ-ի հետ ռազմական դաշինքի պահպանման օգտին, չնայած երկու երկրների հարաբերություններում ծագած լարվածությանը համատեղ ռազմական ծախսերի բաժանման շուրջը բանակցությունների ձախողման պատճառով: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին են վկայում այն հարցախույզի արդյունքները, որը հունիսի 23-ից մինչեւ 25-ը Հարավային Կորեայի միջազգային փոխանակումների հիմնադրամի պատվերով անցկացվել Է հազար հարավկորեացիների շրջանում:

Հարցման մասնակիցների 90 տոկոսը հայտարարել Է, որ անհրաժեշտ Է համարում ԱՄՆ-ի հետ դաշինքի պահպանումը: Հարցվածների 82 տոկոսը «լիովին կամ մասնակիորեն համոզված Է» Կորեայի Հանրապետությունը պաշտպանելու խոստմանն ԱՄՆ-ի հանձնառության հարցում: Հարցման մասնակիցների 64 տոկոսը դաշինքը համարում Է փոխշահավետ, իսկ 74 տոկոսը հանդես Է գալիս Հարավային Կորեայում ԱՄՆ-ի զորքերի երկարաժամկետ տեղաբաշխման օգտին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում