ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կառավարության որոշմամբ Ռոմանոս Պետրոսյանն ազատվեց Կոտայքի մարզպետի պաշտոնից։ Նա կնշանակվի Շրջակա միջավայրի նախարար:
«Արմենպրեսի» փոխանցմամբ, կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ որոշում է կայացրել Պետրոսյանին նշանակել նախարարի պաշտոնում:
«Այդ հանգամանքի բերումով էլ ընդունվում է այս որոշումը: Այսօր համապատասխան միջնորդագիրը կստորագրեմ և կուղարկեմ հանրապետության նախագահին»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը շնորհակալություն հայտնեց Վահե Ջիլավյանին՝ նախարարի պարտականությունները կատարելու և իրականացրած աշխատանքի համար: