Հայաստանի և Արցախի ՊԵԿ նախագահները քննարկել են գործակցության հեռանկարները

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 24-ին երկօրյա աշխատանքային այցով մեկնել է Արցախի Հանրապետություն:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը և ԱՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Պողոսյանը քննարկել են համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ, որոնք վերաբերել են Հայաստանի և Արցախի պետական եկամուտների կոմիտեների միջև համագործակցության զարգացման հեռանկարին և իրականացվող ծրագրերի առաջնահերթություններին։

Էդվարդ Հովհաննիսյանը վստահություն է հայտնել, որ հայկական երկու պետությունների հարկային ու մաքսային մարմինների միջև գործակցությունն առաջիկայում ավելի կզարգանա, համատեղ քայլերով նոր թափ ու եռանդ կհաղորդվի այդ համագործակցությանն՝ ի շահ մեր ընդհանուր տնտեսության: «Երկու պետություններում պետական եկամուտների վարչարարության կայուն ու ներդաշնակ զարգացումն օրվա հրամայականն է»,- ընդգծել է ՀՀ ՊԵԿ նախագահը:

2018 թվականին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և ԱՀ ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է համագործակցության միջոցառումների եռամյա ծրագիր, որը նախատեսում է հարկային և մաքսային վարչարարության տարբեր հարցերով փոխադարձ աջակցություն, համատեղ աշխատանք, փորձի, գիտելիքների ու տեղեկությունների փոխանակում: «Ծրագիրն այն իրավական հիմքն է, որով մեր գերատեսչություններն առաջնորդվում են ամենօրյա աշխատանքում: Հավաստիացնում եմ, որ ՀՀ ՊԵԿ կողմից ծրագրի պատշաճ կատարումը գտնվում է իմ անմիջական հսկողության ներքո»,- շեշտել է Էդվարդ Հովհաննիսյանը։

Հատկանշական է, որ Արցախի Հանրապետությունում ներդրվել և գործում են այնպիսի էլեկտրոնային համակարգեր, որոնք ավելի առաջադեմ են, քան շատ այլ զարգացած երկրներում, որտեղ բիզնես գործընթացները դեռևս էլեկտրոնային չեն։ Հայաստանի և Արցախի հարկային մարմինների համատեղ աշխատանքով հաջողությամբ ներդրվել է կուտակային կենսաթոշակային համակարգը: Այն հնարավորություն է տալիս էլեկտրոնային եղանակով՝ ՀԾՀ-ի մակարդակով, իրականացնել անձնավորված հաշվառում, հաշվարկել սոցիալական վճարները և փոխանցել դեպոզիտարիա։ Ներդրվել են նաև էլեկտրոնային եղանակով հարկային հաշվարկների ներկայացման և հաշվարկային փաստաթղթերի էլեկտրոնային դուրսգրման համակարգերը։ Ներկայում աշխատանքներ են իրականացվում Հայաստանում և Արցախում այդ համակարգերն ինտեգրելու ուղղությամբ։

ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը հանդիպման ավարտին հաջողություն է մաղթել Արցախի գործընկերներին և ընդգծել, որ համատեղ աշխատանքի արդյունավետությամբ է պայմանավորվածություն երկու պետությունների տնտեսության ամրապնդումը և զարգացումը:

Հայերեն

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի երկու ռազմական հրամանատարների սպանության մասին

Ռուսաստանի և Եգիպտոսի նախագահները քննարկել են խոշոր նախագծերի իրականացումը

«Tour of Armenia»-ի երկրորդ օրը շուրջ 177 կմ երկարությամբ երթուղին առաջինը հաղթահարել է իտալացի Ֆեդերիկո Իակոմոնին

Իրանը և Պարսից ծոցի երկրները սեպտեմբերի 14-ին կքննարկեն նավագնացության հարցը Հորմուզում

Հայաստանի և Լեհաստանի ԶՈՒ գլխավոր շտաբների պետերի միջև հանդիպում է կայացել

Մեծ Բրիտանիայի խորհրդարանի ստորին պալատը մերժել է էվթանազիայի մասին օրինագիծը

Ռուսաստանի Դաշնության և Հարավաֆրիկյան Հանրապետության նախագահները հանդիպել են

Կյանքից հեռացել է Նորվեգիայի արքայադուստր Աստրիդը

Հութիները հայտարարել են Կարմիր ծովի ևս վեց շրջան գրավելու մասին

Մանվել Քեշիշյանն ազատվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ռազմավարական հաղորդակցության վարչության պետի պաշտոնից