Մհեր Գրիգորյանի Շոմբի Շարփի նախագահությամբ կայացել է աշխատանքային քննարկում

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփի նախագահությամբ Կառավարությունում կայացել է աշխատանքային քննարկում՝ նվիրված ՀՀ-ՄԱԿ առաջիկա Համագործակցությանշրջանակի վերաբերյալ առանցքային փաստաթղթերի նախագծերին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Քննարկմանը մասնակցել են Կառավարության և ՄԱԿ-ի գործակալությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև` առցանց կերպով քննարկմանն են միացել Հայաստանում ՄԱԿ-ի մի շարք գործակալությունների ղեկավարներ:

Օրակարգում էին 2021-2025 թթ․ համար ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակի նախագիծը, ինչպես նաև՝ ՄԱԿ-ի երեք գործակալությունների՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի 2021-2025 թթ. համագործակցության ծրագրերի նախագծերը:

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն իր ողջույնի խոսքում նշել է, որ օրակարգում այն առանցքային փաստաթղթերն են, որոնց շուրջ կշարունակեն զարգանալ ու խորանալ ՀՀ-ՄԱԿ հարաբերությունները:

«Հաշվի առնելով, որ մենք գտնվում ենք ոլորտային ռազմավարությունների և 2020-2050թթ. Հայաստանի վերափոխման ռազմավարության մշակման և վերանայման փուլում՝ կարևորում եմ ՄԱԿ-ի հետ համագործակցության փաստաթղթերի և մեր ազգային ռազմավարությունների ներդաշնակեցումը՝ կենտրոնանալով Կայուն զարգացման նպատակների 2030թ. օրակարգի վրա:

Ցանկանում եմ նաև, օգտվելով առիթից, նշել, որ վերջերս հրապարակվեց ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների վերաբերյալ Հայաստանի կամավոր ազգային գնահատման երկրորդ զեկույցը, որն իսկապես կարևոր է Կառավարության ու մեր միջազգային գործընկերների ներդրված համատեղ ջանքերը գնահատելու և առաջիկա անելիքներն ուրվագծելու համար», - նշել է փոխվարչապետը:

Շոմբի Շարփը, ներկայացնելով 2021-2025 թթ․ ՄԱԿ-ի կայուն զարգացման Համագործակցության շրջանակը, նշել է.

«Այսօրվա հանդիպումը կարևոր հնարավորություն էր՝ ՄԱԿ-ի նոր՝ 2021-2025 Գործընկերության շրջանակի ռազմավարական ուղղությունները Կառավարության հետ համաձայնեցնելու համար։ Գործընկերության շրջանակը ՄԱԿ-ի բոլոր գործակալությունների առաջիկա հինգ տարիների համագործակցության ամբողջական առաջարկն է, որը բխում է Հայաստանի ազգային առաջնահերթություններից և կարիքներից:

Մենք կքննարկենք նաև ՄԱԿ-ի երեք գործակալությունների համագործակցության նոր ծրագրերը, որոնք, Հայաստանում գործունեություն ծավալող ՄԱԿ-ի բոլոր 12 գործակալությունների հետ համատեղ, կնպաստեն ՄԱԿ-ի Գործընկերության շրջանակի նպատակների իրագործմանը։ Ես վստահ եմ, որ մեր բոլոր գործընկերների հետ միասին մենք կարող ենք Հայաստանում իրագործել 2030 օրակարգը՝ երաշխավորելով էլ ավելի լավ կյանք և ապագա բոլորի համար»:

Ամփոփելով քննարկման արդյունքները՝ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը երկուստեք կարևորել են նման ձևաչափով հանդիպումների կազմակերպումը՝ համագործակցությունն առավել արդյունավետ և կառուցողական դարձնելու առումով:

Հայերեն Русский

Լիտվան և Լեհաստանը համատեղ աշխատանքային խումբ են ստեղծել իրենց տարածքով անցած անօդաչու թռչող սարքի միջադեպը հետաքննելու համար

Հակաօդային պաշտպանության ուժերը անօդաչու թռչող սարք են խոցել Էր Ռիադի մոտակայքում

Ընտրություններից հետո Սերբիային Ֆրանսիայի անկարգությունների սցենարը չի սպառնում. Վուչիչ

«Սիմֆոնիկ հեքիաթներ» ծրագիրը դասական երաժշտությունը հասցրել է Տավուշի սահմանամերձ բնակավայրերի ավելի քան 400 երեխայի

Լիլիթ Ստեփանյանը վայր կդնի ԱԺ պատգամավորի մանդատը և կնշանակվի Կոտայքի մարզպետ

Երևանի պարեկները 26-ամյա երիտասարդի մոտ թմրամիջոցի 36 փաթեթ են հայտնաբերել

«Պատրաստված է Մոլդովայում» ցուցահանդեսը տեղի կունենա 2027 թվականի հունվարի 27-31-ը․ Moldpres

Իրանն ու Իրաքը համաձայնության են եկել իրանցի անջատողական ահաբեկչական խմբավորումների անդամներին վտարելու հարցում

Հանրապետությունում առաջիկա օրերին օդի ջերմաստիճանը կնվազի

ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը Չեխիայում այցելել է «Aero Vodochody» ռազմարդյունաբերական ընկերություն