Քաղաքականություն

Կառավարման պառլամենտական ձևի հարցում հանձնաժողովում կա կոնսենսուս․ Եղիշե Կիրակոսյան

1 րոպեի ընթերցում

Կառավարման պառլամենտական ձևի հարցում հանձնաժողովում կա կոնսենսուս․ Եղիշե Կիրակոսյան

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում քննարկումներ են եղել իշխանությունների տարանջատման, հավասարակշռման և ընտրակարգին առնչվող հարցերի շուրջ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրեսը», սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ առցանց քննարկման ժամանակ այս մասին ասաց Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Եղիշե Կիրակոսյանը։

«Ի սկզաբանե առաջին հարցերին մեկն էր, որ հանձնաժողովի նիստերում քննարկվում էր, կառավարման ձևի ընտրության հարցն էր։ Արդյոք հայեցակարգի մշակման աշխատանքերը սկսելիս կառավարման ձևը թողնում ենք նո՞ւյնը, թե մտածում ենք կառավարման ձևի փոփոխության մասին։ Քիչ հարցերից մեկն է, որի հետ կապված կա կոնսենսուս և որոշում կայացվեց, որ կառավարման ձևը մնա պառլամենտական տրամաբանության մեջ։ Այն քննարկումները, որոնք իրականացնում ենք հիմա, այդ հայեցակարգային ձևակերպումները արվում են պառլամենտական հանրապետության տրամաբանության մեջ»,- նշեց Կիրակոսյանը։

2020 թվականի փետրվարի 12-ին Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և աշխատակարգը հաստատելու մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում