Ամերիաբանկ․ լավագույն օնլայն բանկը Հայաստանում՝ ըստ SME Banking club-ի

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիաբանկը ճանաչվել է բիզնեսի համար օնլայն բանկային ծառայություններ առաջարկող լավագույն բանկը Հայաստանում։ Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին «Ամերիաբանկ» փակ բաժնետիրական ընկերությունից։

«ԱՊՀ և Կովկասյան երկրների ավելի քան 90 բանկերի ուսումնասիրության արդյունքում SME Banking club-ը ընտրել է նշված չափանիշի ներքո լավագույն բանկերը և կազմել է ԹՈՓ-20 վարկանիշային աղյուսակը։ Այն կազմելիս ակումբն առանձնակի կարևորել է հատկապես Փոքր և միջին բիզնեսի համար առաջարկվող ծառայությունները։ Վերլուծությունն իրականացվել է 2019 թվականի արդյունքների հիման վրա։ Վարկանիշային աղյուսակը՝ այստեղ։

Հաղթող բանկերը որոշվել են ակումբի փորձագիտական խմբի կողմից անցկացված ուսումնասիրության հիման վրա։ Կարևորվել են հատկապես բիզնեսի համար օնլայն բանկային գործառնությունների հնարավորություններն ու հարմարավետությունը։

SME Banking Club-ը բանկերի միջազգային ասոցիացիա է, որը ստեղծվել է ինֆորմացիայի փոխանակման նպատակով՝ վերլուծելու և գնահատելու, թե ինչպիսի ծառայություններ են ներդրել տարբեր երկրների բանկերն ու այլ ֆինանսական հաստատությունները՝ Փոքր և միջին ձեռնարկությունների համար:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը Հայաստանի դինամիկ զարգացող բանկերից է և դասվում է երկրի ամենակայուն և խոշոր ֆինանսական հաստատությունների շարքին: «Ամերիաբանկ» ՓԲԸ ունիվերսալ բանկ է, որը մատուցում է կորպորատիվ, ներդրումային և մանրածախ բանկային ծառայություններ` տրամադրելով բանկային լուծումների ամբողջական փաթեթ: Մանրամասն տեղեկատվության համար այցելել www.ameriabank.am կամ զանգահարել (+37410) 56 11 11 հեռախոսահամարով:

Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հայերեն

Նիդեռլանդները ֆինանսական աջակցություն կտրամադրի Հայաստանին՝ անհետ կորած անձանց որոնման գործընթացում

Սաուդյան Արաբիան և Եմենի հութիները հայտնել են նոր հարվածների մասին

ԵՄ խորհուրդը 4,7 միլիարդ եվրո է հատկացրել Ուկրաինային ցուցաբերված ռազմական օգնության ծախսերը փոխհատուցելու համար

Նարեկ Կարապետյանը բարձրացրել է գյուղատնտեսության նախարարություն ստեղծելու հարցը

Երևանում և Գյումրիում նախատեսվում է ապահովել կայուն շուրջօրյա ջրամատակարարում․ Առնակ Ավետիսյան

Նիդեռլանդները ցանկանում է Հայաստանին աջակցել ծաղկի արտահանման նոր շուկաներ գտնելու հարցում

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակներում որևէ պարտավորություն չի խախտել․ Միրզոյան

Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը

COP17-ի շրջանակում ՀՀ-ն ներկայացրել է իր նոր նախաձեռնությունը՝ Կենսաբազմազանության մոնիթորինգի Երևանի տեխնոլոգիական կենտրոնը

Կառավարությունն առաջարկում է վերանվանել Պետական գույքի կառավարման և Ջրային կոմիտեներն ու դրանք փոխանցել գործադիրի ենթակայությանը