Հասարակական

«Հայաստանի Հանրապետություն». Նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը

1 րոպեի ընթերցում

«Հայաստանի Հանրապետություն». Նոր չափորոշիչներով առաջնայնություն է տրվում կրթության բովանդակությանը

ԵՐԵՎԱՆ, 14 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ/ՀՀ: «Հանրապետությունում ներկայումս կիրառվող կրթության բովանդակային չափորոշիչները հնարավորություն չեն տալիս ապահովել հավասար կրթամակարդակ քաղաքային եւ գյուղական բնակավայրերի համար: Այն չի նպաստում նաեւ ուսուցիչների եկամուտների հավասարաչափ բաշխմանը: Վերջին ուսումնասիրություններով՝ Հայաստանի 38690 ուսուցիչների 10 տոկոսը կազմող աղքատների մեծամասնությունն ապրում է գյուղական բնակավայրերում: Այս երեւույթն իր ազդեցությունն է թողնում նաեւ ուսումնառության վրա, եւ գյուղական վայրերում այն զիջում է քաղաքային վայրերի մակարդակին: Օրինակ՝ 12-րդ դասարանի մաթեմատիկայի ավարտական քննության միջին արդյունքը քաղաքներում 14.3 տոկոս է, այն դեպքում, երբ սահմանամերձ եւ հեռավոր գյուղական վայրերում համապատասխանաբար 12.1 տոկոս եւ 11.9 տոկոս է, եւ այդ ցուցանիշները տարեցտարի նույն համամասնությամբ վատանում են:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության մշակած եւ հանրային քննարկման ներկայացված Հանրակրթության պետական չափորոշիչներով նախատեսվում է նաեւ վերոհիշյալ խնդրի լուծումը: Սակայն երկրում հիմնական խնդիրը մնում է կրթության գործընթացի բովանդակային փոփոխությունը»:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում