Տարածաշրջանային

Զատուլինը՝ մզկիթը Սուրբ Սոֆիա վերադարձնելու փորձի մասին. Անկարան ցանկանում է մեզ հետ բերել Միջնադար

4 րոպեի ընթերցում

Զատուլինը՝ մզկիթը Սուրբ Սոֆիա վերադարձնելու փորձի մասին. Անկարան ցանկանում է մեզ հետ բերել Միջնադար

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի միջազգային քաղաքականության հանձնաժողովի նախագահ, ՌԴ I, IV, V, VII գումարման Պետական դումայի պատգամավոր Կոնստանտին Զատուլինը հայտարարություն է տարածել մզկիթը Ստամբուլի Սուրբ Սոֆիա (Կոստանդնուպոլիս) վերադարձնելու Թուրքիայի իշխանությունների փորձի մասին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Զատուլինի կարծիքով, այդ քայլով «Թուրքիայի իշխանությունները ցանկանում են մեզ հետ բերել Միջնադար»։

Կոնստանտին Զատուլինի հայտարարության մեջ ասվում է. «Թուրքիայի Գերագույն դատարանը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին իրավունք է տվել փոխել Ստամբուլի (նախկին Կոստանդնուպոլիս) Սուրբ Սոֆիայի տաճարի թանգարանային կարգավիճակը։ Այդպիսով ակնհայտ է, որ այդ կերպ անպիտան փորձ է արվում բարձրացնել որոշ հավատացյալների (մահմեդականների) ոգին ուրիշների (քրիստոնյաների) վրա, կրկին հիշեցնել հազարամյա բյուզանդական քաղաքակրթության կոտորածի սարսափի մասին, որի ճարտարապետական գլուխգործոցն այնուհետեւ հարյուրավոր տարիներ օգտագործվել է որպես դրա ստեղծողների նկատմամբ հաղթանակի ապացույց:

Քեմալ Աթաթուրքի Թուրքիան, որին Խորհրդային Ռուսաստանն օգնել է դիմադրել եւ ոտքի կանգնել, հնարավոր է համարել շրջել անցյալի արյունոտ էջը, համենայն դեպս, Սուրբ Սոֆիայի տաճարի նկատմամբ: Այսօրվա Թուրքիայի իշխանությունները, այնպիսի տպավորություն է, որ ցանկանում են մեզ վերադարձնել Միջնադար։ Ես բացասական եմ վերաբերվում ռեմեյքերին նույնիսկ կինոյում. պատճենը միշտ բնօրինակի համեմատ թերի է: Բայց այստեղ խնդիրը ճաշակը չէ։ Սուրբ Սոֆիայի տաճարը, նույնիսկ թանգարանային կարգավիճակում, մնում է ուղղափառ աշխարհի մեծագույն սրբությունը։ Այն հատկապես թանկ է Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ ԱՊՀ այլ երկրների ուղղափառ քրիստոնյաներին, քանի որ այստեղ է, որ Մկրտություն է ստացել Սուրբ իշխանուհի Օլգան, այստեղ Սուրբ իշխան Վլադիմիրի դեսպանները տեսան «Երկինքը Երկրի վրա», ապա համոզելով նրան ընդունել հենց Ուղղափառությունը:

Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովը, որի կազմում եմ ավելի քան 10 տարի, հրապարակել է իր հայտարարությունը (https://eiao.org/archives/17377). Ես միացա այդ բողոքին, որն արտահայտվեց շատ դիվանագիտական ձևով։

Չեմ կարող, այնուամենայնիվ, չնշել այն փաստը, որ Սուրբ Սոֆիայի շուրջ իրադարձությունների զարգացման համար պատասխանատվության իր բաժինը կրում է Կոստանդնուպոլսի պատրիարքարանը, որը, 2018 թվականին խրախուսելով Ուկրաինայում եկեղեցական պառակտումը եւ դրան լեգիտիմության տեսանելիություն տալով, դաժան հակամարտության մեջ է մտել Ուղղափառ աշխարհում խոշորագույն Ռուս Ուղղափառ Եկեղեցու հետ: Այժմ մենք քաղում ենք Ուղղափառության պառակտման նոր պտուղները։

Ստեղծված իրավիճակում առանձնահատուկ պատասխանատվություն է կրում Ռուսաստանը ՝ որպես Ուղղափառ աշխարհի խոշորագույն երկիր, ուղղափառ Բյուզանդական կայսրության հոգեւոր եւ տոհմական ժառանգորդ։ Ուզում եմ հավատալ, որ ռուս-թուրքական հարաբերություններին վնաս չի հասցվի XXI դարում VI դարի քրիստոնեական ժառանգությունը կրկին յուրացնելու անխոհեմ փորձի պատճառով»։

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Տարածաշրջանային

Իրանը նպատակ ունի վերականգնել միջուկային գործարքը

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Թուրքիա

Թուրքիայում անտառային հրդեհի հետևանքով երեք մարդ է զոհվել

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիա

Սիրիայի նախագահն ասել է, թե ինչ պայմաններում է պատրաստ հանդիպել Թուրքիայի նախագահի հետ

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թուրքիա

Թուրքիայում արդեն չորրորդ օրն է՝ պայքարում են թղթի գործարանում բռնկված հրդեհի դեմ

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Տարածաշրջանային

Թեհրանում վերաբացվել է Ադրբեջանի դեսպանատունը

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Թուրքիա

Թուրքիայում տեղի ունեցած վթարի հետևանքով վիրավորվել է 32 ուղևոր, մահացել՝ 1 երեխա

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Քաղաքականություն

Մակրոնը Էրդողանի հետ զրույցում կարևորել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու հանգամանքը

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Քաղաքականություն

Թուրքիայի նախագահը հույս է հայտնել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիա

Թուրքիան ծրագրում է դառնալ ՇՀԿ-ի լիիրավ անդամ

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Քաղաքականություն

Թուրքիան մտադիր չէ ռուս-ուկրաինական հակամարտության կողմ դառնալ. Էրդողան

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

Քաղաքականություն

Էրդողանը հանդիպել է Հունաստանի վարչապետի հետ

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում