ԱՄՆ-ը Թուրքիային կոչ է անում Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով. Փոմպեո

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ը Թուրքիայի իշխանություններին կոչէ անում Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարը պահպանել թանգարանի կարգավիճակով եւ այն հասանելի թողնել բոլոր մարդկանց այցելության համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնումէ«Արմենպրես»-ը, հայտարարել Է պետքարտուղար Մայք Փոմպեոն:

Թուրքիայի ղեկավար Թայիփ Էրդողանն ավելի վաղ հայտարարել Էր, որ Թուրքիայի պետական խորհուրդը քննարկում Է Ստամբուլի Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի փոփոխության հնարավորությունը (այժմ այն ունի թանգարանի կարգավիճակ):

Թուրքիայի ԱԳ խարարության ղեկավար Մեւլյութ Չավուշօղլուի խոսքով, իր երկիրն իրավունք ունի փոխելու տաճարի կարգավիճակը, այն վերածել մզկիթի՝ առանց հաշվի առնելու մյուս պետությունների կարծիքները:

«Մենք կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը թողնել որպես կրոնական ավանդույթների հարգմանը հանձնառության եւ պատմական բազմազանության օրինակ, որոնք ավանդ են ներդրել Թուրքիայի Հանրապետությունում, եւ երաշխավորել, որ այն հասանելի կմնա բոլորի համար»,-ասվում Է Փոմպեոյի հայտարարության մեջ, որը տարածվել Է պետական դեպարտամենտի կողմից:

Նա նշել Է, որ թանգարանի կարգավիճակը թույլ Է տալիս ամբողջ աշխարհի մարդկանց մուտք ունենալու հնարավորություն ստանալ այդ «հոյակապ նվաճում» եւ իմաստավորել այն, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա