Պաշտոնական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով

2 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել դատախազության համակարգի աշխատակիցներին մասնագիտական տոնի առիթով։ «Արմենպրես»-ը ներկայացնում է ՀՀ ԱԺ նախագահի ուղերձը․

«Հարգելի' դատախազներ և դատախազության աշխատակիցներ,

Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի կապակցությամբ։ Մեր օրերում դատախազությունը, ինչպես պետական ծառայության բազմաթիվ այլ ոլորտներ, շարունակապես վերափոխվում են` իրականացնելու համար քաղաքացու և պետության շահերին ծառայելու, Հայաստանի Հանրապետությունում օրինականությունը և իրավունքի գերակայությունը ապահովելու իրենց առաքելությունը։

Այսօր դուք ուժերի գերլարումով եք աշխատում տարիներ շարունակ տեղի ունեցած հանցագործությունների արդյունքում մեր պետությանը հասցված վնասները վերականգնելու և զանազան հանցագործություններին իրավական գնահատականի արժանացնելու ուղղությամբ։ Ուզում եմ արձանագրել, որ ձեր ծառայությունը գտնվում է պետության բարձրագույն ղեկավարության ուշադրության և հոգածության կենտրոնում։ Հատկապես կարևոր եմ համարում առանց մեղադրական դատավճռի ապօրինի գույքի բռնագանձման օրենքի կենսագործման ուղղությամբ դատախազության համակարգում ընթանող կառուցվածքային նախապատրաստական լրջագույն աշխատանքները։

Վստահ եմ, որ ձեր նվիրումի և անմնացորդ աշխատանքի արդյունքում է'լ ավելի է բարձրանալու դատախազության նկատմամբ հանրային վստահությունն ու աջակցությունը։ Արիություն և նորանոր հաջողություններ եմ մաղթում պատվաբեր ձեր աշխատանքում»։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում