Արայիկ Հարությունյանը թվարկեց ընդունելության քննությունների հանձնման քննական կենտրոնները

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում հուլիսի 2-ից մեկնարկող միասնական քննություններն անց են կացվելու Արարատի, Գեղարքունիքի, Արմավիրի, Արագածոտնի, Տավուշի, Վայոց Ձորի, Լոռու, Շիրակի, Սյունիքի մարզերում և Երևանում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերի ժամանակ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը:

«Այս տարի մենք անց ենք կացնելու ընդունելության միայն մեկ քննություն և հաշվի ենք առնելու այլ բաղադրիչներ՝ այդ թվում նաև օլիմպիադաների մասնակցությունը, միջին գնահատականը, մասնագիտական առարկաներից գնահատականները և այլն: Միասնական քննությունները մեկնակելու են հուլիսի 2-ին («Օտար լեզուներ»), այնուհետև շարունակվելու են հուլիսի 4-ին («Հայոց պատմություն», «Աշխարհագրություն», «Քիմիա»), հուլիսի 6-ին՝ («Մաթեմատիկա») և հուլիսի 8-ին («Հայոց լեզու և հայ գրականություն», «Կենսաբանություն, «Ֆիզիկա»)»,- նշեց Հարությունյանը:

Նրա խոսքով՝ դիմորդներն էլեկտրոնային փոստի միջոցով արդեն իսկ սկսել են ստանալ տեղեկությունը, թե որ քննական կենտրոնում են հանձնելու քննությունը:

Նախարարն ընդգծեց, որ ուղարկվող անցագրերով կարող են ներկայանալ քննական կենտրոն:

Արագածոտնի մարզում քննական կենտրոնները լինելու են հետևյալ տեղերում՝ Աշտարակի թ. 1, թ. 3 հիմնական և թ. 5 ավագ դպրոցներ, Արարատի մարզում՝ Արտաշատի թիվ 1, 2 և 4 հիմնական դպրոցներ, Արմավիրի մարզում՝ թիվ 5, 6 և 8 հիմնական դպրոցներ, Գեղարքունիքի մարզում՝ Գավառի թ. 1 և 3 հիմնական, ինչպես նաև թիվ 8 միջնակարգ դպրոցներ, Լոռու մարզում՝ Վանաձորի թիվ 24 միջնակարգ, թիվ 5 ավագ և թիվ 6 հիմնական դպրոցներ, Կոտայքի մարզում՝ Չարենցավանի թիվ 1 ավագ դպրոց և թիվ 3, 4, 5 հիմնական դպրոցներ, Շիրակի մարզում՝ Գյումրու Օյումջյանի անվ. թիվ 21 միջնակարգ, 10 և 11 հիմնական դպրոցներ, Սյունիքի մարզում՝ Գորիսի թիվ 3 և 6 հիմնական դպրոցներ, իսկ Կապանում՝ թիվ 2 և թիվ 6 դպրոցներ, Վայոց Ձորում՝ Եղեգնաձորի ավագ դպրոց, Տավուշի մարզում՝ Իջևանի թիվ 1, 3 և 5 դպրոցներ:

Երևանում միասնական քննություններն անց են կացվելու թիվ 11, 14, 155, 168, 174, 200, 21, 44 և 88 հիմնական դպրոցներում, ինչպես նաև թիվ 118, 170, 189, 190, 195, 29, 46 և 62 ավագ դպրոցներում:

ԿԳՄՍ նախարարը շեշտեց, որ խիստ միջոցներ է ձեռնարկել քննական կենտրոններ ներկայացողների և ծնողների համար:

«Քննական կենտրոնների մոտ չպետք է թույլ տանք կուտակումներ: Մեր պահանջն է, որպեսզի դիմորդն ունենա առավելագույնը մեկ ուղեկցող, սակայն անմիջապես բերելուց հետո, պետք է լքել տարածքը՝ կուտակումներից խուսափելու համար: Մեքենաների կայանում նույնպես չի թույլատրվելու»,- ասաց Հարությունյանը և հավելեց, որ փոքր խմբերով ծնողները կարող են պարբերաբար մոտենալ հեռուստացույցներին, որպեսզի տեսնեն իրենց երեխաներին: Այդ ամենն իրականացվելու է խիստ հսկողությամբ:

Նախարարն ընդգծեց, որ իրենք կազմակերպել են ամեն ինչ, որ կարողանան պահպանել բոլոր կանոնները, սակայն այս ամենում կարևոր դերակատարություն ունեն դիմորդները, ծնողները և կազմակերպիչները:

Արայիկ Հարությունյանը կոչ արեց, որպեսզի բոլոր դիմորդներն ու իրենց ընտանիքի անդամներն այսօրվանից մինչև քննության օրը խստագույնս պահպանեն հակահամաճարակային բոլոր կանոնները:

Լիլիթ Դեմուրյան

Հայերեն

«Արարատ-Արմենիա»-ն «Շեմրոկ Ռովերս»-ի դեմ երկրորդ խաղում էլ հավատարիմ կմնա հաղթական խաղաոճին

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

«Արարատ-Արմենիա»-ն Երևանում հաղթեց իռլանդական «Շեմրոկ Ռովերս»-ին

Կենսաչափական նոր համակարգի ներդնումը նաև պետության թռիչքաձև զարգացման նոր նշաձող սահմանելու մասին է․ ՀՀ ՆԳ նախարար

Ֆրանսիայի օրենսդիրները հաստատել են մանկապիղծների ցմահ ազատազրկման մասին նախաձեռնությունը

Հայաստանի բասկետբոլի մինչև 18 տարեկանների ընտրանին հաղթանակով է մեկնարկել ԵԱ-ում

ԱՄՆ նախագահն անհրաժեշտության դեպքում պատրաստ է կապ հաստատել «Հեզբոլլահի» հետ

Թրամփը չի բացառում իրանական ենթադրյալ միջուկային օբյեկտին հարված հասցնելը

ԱՄՆ-ն առայժմ շահագրգռված չէ Իրանի հետ հանդիպմամբ. Դոնալդ Թրամփ

Կարեն Կարագուլյանը կխաղա օսկարակիր արտիստների մասնակցությամբ «Պոզիտանո» ֆիլմում