Ռոբերտ Քոչարյանն ու Սերժ Սարգսյանը հանդիպել են

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հանդիպել են։ Ինչպես տեղեկանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՀՀ 3-րդ նախագահի գրասենյակի պաշտոնական էջը, այս մասին հայտնել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

«Այո, նախագահներ Սերժ Սարգսյանը և Ռոբերտ Քոչարյանը հանդիպել են` դատարանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոցի փոփոխության արդյունքում նրա ազատ արձակվելուց երկու օր հետո: Սերժ Սարգսյանը տեսակցել է Ռոբերտ Քոչարյանին», -«Այսօր»-ինասել է Սերժ Սարգսյանի գրասենյակի պատասխանատու Մերի Հարությունյանը։

Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ իրենց պաշտպանյալի խափանման միջոցի հարցով վերաքննիչ բողոքը։ Երկրորդ նախագահը 2 միլիարդ դրամ գրավի դիմաց ազատ է արձակվել։

Հայերեն Русский