Պաշտոնական

Արարատ Միրզոյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

1 րոպեի ընթերցում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ

ԵՐԵՎԱՆ, 23 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից։

«Հարգելի՛պարոննախագահ,

Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան տարեդարձի կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ և Ձեր ընտանիքին քաջ առողջություն։

Վստահ եմ, որ կշարունակեք ներդնել Ձեր գիտելիքները, փորձը և եռանդը հանուն մեր հայրենիքի և հայ ժողովրդի ներկայի և ապագայի»,- ասված է ՀՀ ԱԺ նախագահի շնորհավորական ուղերձում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում