Պետությունը Հայաստանում աշխատատեղեր կստեղծի արտագնա աշխատանքի մեկնողների համար

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը կապիտալ շինարարության ոլորտում 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի՝ փորձելով քաղաքացիների համար համավարակի պայմաններում աշխատատեղեր ստեղծել Հայաստանում, որպեսզի նրանք չմեկնեն արտերկիր: Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան նիստից հետո առցանց ճեպազրույցում՝ պատասխանելով «Արմենպրես»-ի հարցին:

ԵԱՏՄ երկրներում արտագնա աշխատանք իրականացնող բազմաթիվ ՀՀ քաղաքացիներ, սահմանների փակ լինելու պատճառով, չեն կարողացել մեկնել: Հարցին, թե գործընկերների հետ քննարկվե՞լ է հարցը, ե՞րբ հնարավոր կլինի վերականգնել կանոնավոր ուղևորահոսքերը ՀՀ-ի և ԵԱՏՄ երկրների՝ մասնավորապես՝ Ռուսաստանի միջև՝ Փաշինյանը պատասխանեց. «Դա կախված է ոչ միայն Հայաստանում, այլ նաև Ռուսաստանում տիրող հակահամաճարակային իրավիճակից: Բայց մեր հիմնական պլանն այն է, որ մենք մեր քաղաքացիների համար փորձենք աշխատատեղեր ստեղծել ՀՀ-ում, որպեսզի նրանք այստեղ աշխատելու հնարավորություն ունենան, ոչ թե մեկնեն Հայաստանից դուրս»:

Վարչապետը նշեց, որ կառավարությունը 100 նոր նախագիծ պետք է ներկայացնի կապիտալ շինարարության ոլորտում, դրանց մի մասով արդեն մրցույթները տեղի են ունենում: Նա հույս հայտնեց, որ անհրաժեշտ էֆեկտիվությամբ այդ գործը կիրականացվի, և արտագնա աշխատանքի մեկնող հայրենակիցները հնարավորություն կունենան տեղում աշխատել: «Համենայնդեպս, մեր լավագույն ցանկությունն այդ է, և հույս ունեմ, որ կկարողանանք առնվազն մեծ մասով իրականացնել այս նպատակը»,-նշեց Փաշինյանը:

Հայաստանում կորոնավիրուսի իրավիճակով պայմանավորված՝ գործում է արտակարգ դրության ռեժիմ:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Արարատ Միրզոյանը կմասնակցի Վարշավայի անվտանգության ֆորումին

ՃՏՊ Կապանի Հալիձոր թաղամասի կամրջի մոտակայքում․ փրկարարներն ավտոմեքենան դուրս են բերել Ողջի գետից

Զելենսկին խոստացել է նախագահական ընտրություններ կազմակերպել, եթե Ռուսաստանը համաձայնի 2-ամսյա ամբողջական հրադադարի

Թրամփը հայտարարել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև էներգետիկ հրադադարի մասին

Առաջիկա օրերին Հայաստանում սպասվում է առանց տեղումների եղանակ

Զելեսկին հայտնել է, թե որ դեպքում Ուկրաինան կդադարեցնի հարվածները Ռուսաստանի նավթավերամշակման գործարաններին

Հոկտեմբերի 11-ը Ընդդեմ ցավի համաշխարհային օրն է

Նիկոսիայում բացվել է «Հավատք և ինքնություն․ մասունքներ Հայաստանի պատմության թանգարանից» ցուցահանդեսը

Աղջիկ երեխաների միջազգային օրվա շրջանակում մի խումբ երեխաներ այցելել են ՀՀ աշխատանքի և բարեկեցության նախարարություն

Էր Ռիադի օդանավակայանին հասցված հարվածի հետևանքով 12 մարդ զոհվել է, ավելի քան 300-ը՝ վիրավորվել