Life

Դու ամեն ինչ ես ինձ համար. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

1 րոպեի ընթերցում

Դու ամեն ինչ ես ինձ համար. Քիմ Քարդաշյանը շնորհավորել է դստեր տարեդարձը

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:Հանրահայտ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել է դստեր հետ Հայաստանում արված լուսանկար և շնորհավորել է նրան ծննդյան կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Քարդաշյանը գրել է. «Իմ առաջնեկ Նորթ, շնորհավորում եմ 7-ամյակդ: Չեմ կարող հավատալ, որ արդեն յոթ տարեկան ես: Զարմանալի է, թե ինչ արագ է թռչում ժամանակը»:

Նա հավելել է, որ շատ է սիրում Նորթին, և Նորթն ամեն ինչ է իր համար, ավելին, քան երազել է:

Քիմ Քարդաշյանն ու ռեփեր Քանյե Ուեսթը չորս երեխա ունեն՝ երկու աղջիկ, երկու տղա: Նրանց առաջնեկը Նորթ Ուեսթն է, որին ծնողները 2015 թվականի ապրիլին մկրտել են Երուսաղեմի 12-րդ դարի Հայ Առաքելական եկեղեցում:

2019 թվականին Քիմ Քարդաշյանը ժամանել էր Հայաստան՝ մասնակցելու WCIT տեղեկատվական տեխնոլոգիաների 23-րդ համաշխարհային համաժողովին: Նա Հայաստան էր եկել իր երեխաների ուղեկցությամբ, որոնց մկրտել է Էջմիածնում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում