Նիկոլ Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում փոխել անհատական վարքագիծը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Պարետատունը քննարկում է կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակի կարգավորման մի քանի սցենար՝ սկսած տոտալ արգելափակումների փուլ մտնելու, պարետային ժամ հայտարարելու, տնտեսական գործունեությունների հիմնական մասը արգելելու տարբերակներից։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյաը՝ պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում։

«Այդ քննարկումների համատեքստում ես ինքս ներդաշնակ չեմ որոշումներից որևէ մեկի կապակցությամբ, որովհետև նման որոշումներ կայացնելուց առաջ պետք է համոզված լինել, որ դրանք լուծելու են մեր խնդիրները։ Մենք ելնում եք այն կանխավարկածից, որ ընդհանրապես կորոնավիրուսի մեր գագաթնակետը պետք լինի հունիսի վերջին, բայց հարցը հետևյալն է, որ դա հիմնավորող և ապացուցող որևէ տվյալ չկա, որևէ մեկը չի կարող ապացուցված համարել, որ մեր պիկը լինելու է հունիսին և ոչ հոկտեմբերին, ոչ դեկտեմբերին, և նույնիսկ ոչ 2021 թվականի փետրվարին։ Կորոնավիրուսի համավարակը ամբողջ աշխարհում շարունակվում է տարբեր դինամիկաներով և տեմպերով, հետևաբար՝ այս առումով անորոշությունները շատ են»,- ասաց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի պատկերացմամբ՝ համաճարակային խնդիրը կարելի է լուծել անհատական վարքագծի փոփոխությամբ։

«Ենթադրենք ինչ-որ հրաշքով վարչական լծակներով կորոնավիրուսի համավարակի ցուցանիշը դարձել է զրո, բայց աշխարհում այն գոյություն ունի, և եթե անհատական վարքագծի և հիգիենայի, հակահամաճարակային կանոնների պահպանման մշակույթը չի փոխվում, ի վերջո, այն պահին, երբ բացվենք աշխարհի առաջ , պոտենցիալ վարակակիրները գալու են Հայաստան, և մենք սկսելու են ամեն ինչ նորից»,- նշեց Փաշինյանը։

ՀՀ վարչապետի կարծիքով՝ խնդիրը պետք է միասին կարողանալ լուծել՝ դրա համար պետք է գնալ անհատական վարքագիծը փոխելու ուղղությամբ։

«Կրկին ուզում եմ կոչ անել, որ Հայաստանի Հանրապետությունում սկսվի զանգվածային հակահամաճարակային շարժում, ինչը կնշանակի, որ մենք հսկողություն ենք սահմանում, ոչ միայն անհատական վարքագծի, այլև ֆիզիկական և իրավաբանական անձանց վարքագծի նկատմամբ»,- եզրափակեց Փաշինյանը։

Հայաստանում հունիսի 5-ին, ժամը 11:00-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 11 817 դեպք, որոնցից 3513 -ն` առողջացած: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսային հիվանդությունից արձանագրվել է մահվան 183: Արձանագրվել է մահվան ևս 69 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։

Կառավարությունը մայիսի 14-ին որոշում է կայացրել ՀՀ-ում մարտի 16-ին հայտարարված և մինչև մայիսի 14-ը երկարաձգված արտակարգ դրության ժամկետը մայիսի 14-ից՝ ժամը 17:00-ից երկարացնել ևս 30 օրով՝ մինչև հունիսի 13-ը՝ ժամը 17:00-ն ներառյալ ժամկետով:

Հայերեն العربية English Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում