Արմեն Սարգսյանն ընդունել է Արցախի ԱԺ նախագահին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանին: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Նախագահ Սարգսյանը ևս մեկ անգամ շնորհավորել է Արցախի խորհրդարանի նորընտիր նախագահին և պատգամավորներին՝ նշելով, որ ընտրությունները հերթական անգամ ապացուցեցին, որ Արցախը որպես ժողովրդավարական պետություն կայացել է:«Արցախը ևս մեկ անգամ ապացուցեց, որ երկիր է, որտեղ մարդիկ պետականորեն են մտածում և գործում»,-ընդգծել է նախագահը և ԱՀ Ազգային ժողովի նախագահին մաղթել հետագա հաջողություններ՝ ի նպաստ Արցախի Հանրապետության զարգացման:

Արցախի Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը, շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, հավաստիացրել է, որ շարունակելու է Արցախի և Հայաստանի միջխորհրդարանական կապերը զարգացնելուն, համագործակցությունն առավել արդյունավետ դարձնելուն ուղղված քայլերը:«Այսօրվա հանդիպումն ավելի է մեծացնում իմ՝ որպես խորհրդարանի նախագահի պատասխանատվությունը»,-ասել է նա:

Խոսելով Արցախի զարգացման հեռանկարներ մասին՝ նախագահ Սարգսյանը կարևորել է առաջնային խնդիրների հստակ ձևակերպումը: Նա հատկապես շեշտել է ժողովրդագրական խնդիրը, կարևորել հստակ ծրագրերի միջոցով մարդկանց աջակցել ու խրախուսել՝ հաստատվելու Արցախում: Նա նշել է, որ դա հսկայական ներդրում կարող է լինել ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի տնտեսության մեջ, ինչպես նաև պարենային անվտանգության առումով:

Հայերեն English Русский

Գագիկ Ծառուկյանը հայտարարել է, որ «Բարգավաճ Հայաստանը» կարող է ապահովել երաշխավորված խաղաղություն և տնտեսական զարգացում

Ոնց որ արդեն սովորել ենք մարդկանց հետ շփվել, ելույթներ ունենալ. Ռոբերտ Քոչարյանը՝ Սևանի հանրահավաքում

Հայաստանը 5500 վարդ է արտահանել Լատվիա. ԵՄ-ն խոստանում է աջակցել հայկական արտադրանքի մուտքին եվրոպական շուկա

Երևանում կայացավ հայրենական արտադրության զինտեխնիկայի և սպառազինության մեծ ցուցահանդեսը

Նազելի Բաղդասարյանը հայտնել է իր անունից կեղծ էլեկտրոնային նամակների տարածման մասին

ՊՆ-ն պարզաբանել է սահմանային անցակետերում ռազմական ոստիկանության ծառայության իրականացման նպատակը

Ռուսաստանը հայտարարել է, որ կմասնակցի Ղարաբաղում սոցիալական նշանակության ծրագրերի իրականացմանը

Իրանի և Ադրբեջանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր

Երևանը համալրվեց նոր հանրային կանաչ տարածքով. ՀԱՀ-ում բացվեց Եռանկյունաձև այգին

Ավագ դպրոցներում կգործեն ճանապարհային երթևեկության անվտանգության և վարորդական իրավունքի նախապատրաստական խմբակներ