Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանը շնորհավորել է Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016481.jpg)
ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Արչի Տալակվաձեի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Հեռախոսազրույցի ընթացքում Արարատ Միրզոյանը շնորհավորել է իր պաշտոնակցին Վրաստանի անկախության օրվա կապակցությամբ։
Կողմերը նաև տեղեկություններ են փոխանակել երկու երկրներում համակավարակի կանխման ուղղությամբ կատարվող միջոցառումների և առկա իրավիճակի վերաբերյալ։