Տեսչական մարմինը տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն է իրականացնում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Տրանսպորտային միջոցները պետք է ախտահանվեն օրվա ընթացքում նվազագույնը 2 անգամ՝ հավաքակայաններում, ավտոկայարաններում, լինեն սկզբնակետերում կամ վերջնակետերում: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ կառավարությունում հրավիրված ասուլիսում ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը նշեց, որ ախտահանման գործընթացը հիմնականում իրականացվում է երթուղին սպասարկող կազմակերպության հաշվին: Նա տեղեկացրեց, որ կազմակերպություններին ախտահանման նյութերով օգնում է «Հայավտոկայարան» ՓԲԸ-ն:

«Մի շարք դեպքերում տեղական ինքնակառավրաման մարմիններն են օգնում կազմակերպություններին իրականացնելու ամենօրյա ախտահանման գործընթաց: Մասնավորապես, Երևանում քաղաքապետարանն է հսկողություն սահմանում ախտահանման գործընթացի նկատմամբ: Ինչ վերաբերում է ֆիզիկական անձանց, ովքեր իրականացնում են տաքսամատորային փոխադրումներ, ապա ախտահանման պարտավորությունը տվյալ վարորդների վրա է»,-ասաց նա:

Արտյուշ Գրիգորյանը տեղեկացրեց, որ տաքսիների նկատմամբ խիստ վերահսկողություն են իրականցնում: Այս փուլում տեսաչական մարմինը պատասխանատվության ենթարկելու լիազորություն չունի, սակայն այն դեպքերում, երբ հսկողությունն իրականացնում են ճանապարհային ոստիկանության հետ, ապա ոստիկանությունը կարող է պատասխանատվության ենթարկել:

«Եթե ինքնուրույն ենք հայտաբերում դեպքերը, ապա մեր կողմից լինում են պարտադիր ցուցումներ: Ասեմ, որ կրկնվելու դեպքում կարող ենք տվյալ տաքսի ծառայության գործունեությունը կասեցնելու առաջարկ ներկայացնել պարետատուն: Նշեմ, որ Երևանի տարածքային բաժանմունքի կողմից հինգ օրվա ընթացքում հայտնաբերվել է 180 դեպք, երբ պարետի որոշումները խախտվել են: Մի մասի դեպքում ուղևորներն առանց դիմակների էին, մի մասի դեպքում էլ ուղորները նստել էին վարորդի կողքին: Նման դեպքում տրվում է պարտադիր կատարման ցուցում: Առանց դիմակի լինելու դեպքում դադարեցվում է երթևեկությունը, ուղևորն էլ կարող է իջեցվել մեքենայից»,-ասաց նա:

Հայերեն

Նյու Յորքում մեկնարկում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 81-րդ նստաշրջանը

Հայ դասական երաժշտությունն ունի շատ մեծ լսարան և ճանաչում. ասուլիսում ներկայացվեցին սիմֆոնիկ նվագախմբի գալիք ծրագրերը

Apicius Armenia-ն նոր մասնաշենքով ընդլայնում է միջազգային չափանիշներով հյուրընկալության կրթության հնարավորությունները

Wizz Air-ի առևտրային գծով գլխավոր տնօրեն Յան Մալինի ասուլիսը

Հայաստանը պատրաստ է ներդրումների համար գրավիչ ուղղությունից վերածվել ներդրումային հարթակի․ Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ շրջանակում բողոքարկել է հայկական արտադրանքի նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումները

Դասական երաժշտության նոր դարաշրջան. Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը համերգաշրջանը մեկնարկում է համաշխարհային պրեմիերայով

«Tour of Armenia»-ն կարող է դառնալ Հայաստանի սպորտային այցեքարտերից մեկը. Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ

ՀՀ-ի և ԱՄԷ-ի էկոնոմիկայի նախարարները քննարկել են տնտեսական համագործակցության լայն օրակարգ

ՔՊ-ն և «Ուժեղ Հայաստան»-ը ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների թեկնածուներ են առաջադրել