Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը մեկնել է Ստեփանակերտ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1016006.jpg)
ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մայիսի 21-22-ը կլինի Ստեփանակերտում` մասնակցելու Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալության արարողությանը: «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Ստեփանակերտում Արարատ Միրզոյանը հանդիպումներ կունենա Արայիկ Հարությունյանի եւ ԱՀ Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանիհետ: