ԱՄԷ­-ն Հայաստանի մարզերին կտրամադրի ավելի քան 13 տոննա սնունդ

2 րոպեի ընթերցում

ԳՅՈՒՄՐԻ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպան Մուհամմադ Իսա ալ Կատտամ ալ Զաաբիի նախաձեռնությամբ, Խալիֆա բն Զայեդ ալ- Նահյան մարդասիրական կազմակերպության աջակցությամբ և ՀՀ Արտաքին գործերի, Աշխատանքի և սոցիալական հարցերի, ինչպես նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվել է բարեգործական ծրագիր, որի շրջանակում 70 սնունդ պարունակող արկղեր (ընդհանուր առմամբ շուրջ 1,3 տոննա սնունդ) են տրամադրվել Շիրակի մարզի կարիքավոր ընտանիքներին:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը ծրագրի շրջանակներում Հայաստանի 10 մարզերում բնակվող բազմաթիվ կարիքավոր ընտանիքների կտրամադրվի ավելի քան 13 տոննա սնունդ։

ԱՄԷ-ն «Հիսնամյակի նախապատրաստման տարվա» շրջանակներում և նոր տիպի կորոնավիրուսի տարածման ֆոնին շարունակում է իրականացնել մարդասիրական օժանդակություն տրամադրելու իր հանձնառությունը ողջ աշխարհում՝ ներառյալ Հայաստանը։

Տրամադրվող բարեգործական օգնությունը կապված չէ ստացող երկրների քաղաքական ուղղվածության, աշխարհագրական դիրքի, ազգային, ռասայական կամ կրոնական պատկանելության հետ: Առաջին հերթին ուշադրություն է դարձվում մարդասիրական կողմին և ժողովուրդների կարիքներին։

Էմիրությունների մարդասիրական այս քաղաքականությունը մարմնավորվում է պետության որդեգրած հանդուրժողականության մշակույթի գործնական կիրառմամբ։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ­ում Արաբական Միացյալ Էմիրությունների դեսպանատան մամլո գրասենյակից՝ այս մոտեցումն ԱՄԷ հիմնադիր Շեյխ Զայեդ բն Սուլթան ալ-Նահյանի որդեգրած արտաքին քաղաքականության ժառանգությունն է՝ արտացոլված նաև էմիրությունների ներկա տեսլականի մեջ և նպատակ է հետապնդում ամրապնդել երկրի դերը միջազգային հարթակներում:

Արմենուհի Մխոյան

Հայերեն العربية English Русский

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարարին

Պեսկովն արձագանքել է Ուկրաինայում հակամարտությունը չընդլայնելու վերաբերյալ Թրամփի կոչին

ԱրարատԲանկը համագործակցություն է հաստատել ամերիկյան Anchorage Digital Bank թվային բանկի հետ

ՀՀ խորհրդարանում քննարկվել են Շվեյցարիայի հետ համագործակցության հեռանկարները

Կառավարությունը 141.6 մլն դրամ կհատկացնի գիտական ենթակառուցվածքների զարգացմանն ու գիտական սարքի ձեռքբերմանը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Հայաստանում Ավստրիայի դեսպանին

Կոբախիձեն կողմ է արտահայտվել Ռուսաստանի հետ երկխոսության շարունակմանը

Էրբիլում ցույց է տեղի ունեցել Իրաքի վարչապետի որոշման դեմ՝ զորքեր տեղակայել Քրդստանի սահմաններին

Խաչատրյանի անվան 14-րդ միջազգային փառատոնը կանցկացվի 20-օրյա ձևաչափով

Կայացել է Հայաստանի և Թուրքմենստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստը