Տարածաշրջանային

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հուլիսի կեսին

1 րոպեի ընթերցում

Թուրքիան մտադիր է Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը վերականգնել հուլիսի կեսին

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի տուրիստական ոլորտն ակնկալում է, որ Ռուսաստանի հետ ավիահաղորդակցությունը կվերականգնվի հուլիսի կեսին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, «ՌԻԱ Նովոստի»-ն տեղեկացնում է, որ այս մասին հայտնել է երկրիմշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը:

«Մենք տեսնում ենք, որ կորոնավիրուսով վարակվածության ցուցանիշը երկրում իջնում է, հետևաբար, աստիճանաբար հանում ենք սահմանափակումները: Ներքին տուրիզմը կվերաբացվի մայիսի վերջին, և մենք հույս ունենք, որ հունիսի կեսերից ավիահաղորդակցությունը վերականգնվի Ասիայի, Եվրոպայի բազմաթիվ երկրների հետ»,-ասել է նա: Նախարարը նշել է, ո Թուրքիան այն երկրների շարքում է, որոնք աշխարհում առաջիններից ենսկսել նախապատրաստությունը զբոսաշրջային ոլորտում իրավիճակը կայունացնելու համար:

Թուրքիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվածության 152 հազար 587 դեպք: Մահերի թիվը կազմում է 4 հազար 222:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում