Միջազգային

Դմիտրի Պեսկովը դեռևս բուժվում է կորոնավիրուսային հիվանդությունից

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովը դեռևս բուժվում է կորոնավիրուսային հիվանդությունից

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը շարունակում է իր բուժումը կորոնավիրուսային հիվանդությունից։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին նա պատմել է «ՏԱՍՍ»-ին։

«Դեռ բուժվում եմ», - ասել է Պեսկովը՝ պատասխանելով իր ինքնազգացողության և հիվանդանոցից դուրս գրվելու մասին հարցին։ Կրեմլի ներկայացուցիչը նաև շնորհակալություն է հայտնել իր առողջության մասին մտահոգվելու համար։

Ռուսաստանում կորոնավիրուսով են վարակվել նաև վարչապետ Միխայիլ Միշուստինը, Քաղաքաշինության նախարար Վլադիմիր Յակուշևը, Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովան և Գիտության ու կրթության նախարար Վալերի Ֆալկովը։ Յակուշևը, ինչպես հայտնի է դարձել մայիսի 8-ին, դուրս էր գրվել հիվանդանոցից և անցել տնային բուժման։ Լյուբիմովան և Ֆալկովն առողջացել են և վերադարձել են աշխատանքի։ ՌԴ առողջապահության նախարար Միխայիլ Մուրաշկոն հայտնել է, որ Կառավարության ղեկավարը կարող է աշխատանքի վերադառնալ ընթացիկ շաբաթվա մեջ, նա արդեն կազդուրվում է։

Պատրաստեց Լիլիթ Դեմուրյանը

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում