Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ
1 րոպեի ընթերցում
![Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Ռիկսդագի խոսնակի հետ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2020/05/1015181.jpg)
ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը տեսակապով զրույց է ունեցել Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ։ «Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և հաղորդակցության վարչությունից։
Անդրեաս Նորլենը շնորհակալություն է հայտնել Արարատ Միրզոյանին իրեն ուղղված նամակի համար և նշել, որ համավարակով ստեղծված այս իրավիճակի պայմաններում կարևոր է պահպանել շփումները խորհրդարանների միջև։
Օրենսդիր մարմինների ղեկավարները տեղեկություն են փոխանակել համավարակի դեմ երկու երկրների կողմից իրականացվող միջոցառումների, այս ընթացքում խորհրդարանների աշխատանքի մասին։
Զրուցակցի խնդրանքով Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստանի բարեփոխումների օրակարգում արձանագրված հաջողությունները։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել շարունակել շփումները նման ձևաչափով։