Միջազգային

Դմիտրի Պեսկովն ու նրա կինը հոսպիտալացվել են

1 րոպեի ընթերցում

Դմիտրի Պեսկովն ու նրա կինը հոսպիտալացվել են

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը և նրա կինը՝ գեղասահքի օլիմպիական չեմպիոնուհի Տատյանա Նավկան հոսպիտալացվել են՝ կորոնավիրուսով վարակված լինելու պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Նավկան հայտնել է ՏԱՍՍ-ի հետ զրույցում:

Տատյանա Նավկան նշել է, որ ամուսնու հետ գտնվում են հիվանդանոցում, իսկ Instagram-ի իր էջում հայնել է, որ անհրաժեշտ քայլերը ժամանակին ձեռնարկվել են և իր վիճակը լավ է:

Ավելի վաղ հայտնել էինք, որ Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովի մոտ նոր տիպի կորոնավիրուս է հաստատվել:

Կորոնավիրուս է հայտնաբերվել նաև ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի, Քաղաքաշինության նախարար՝ Վլադիմիր Յակուշևի և Մշակույթի նախարար Օլգա Լյուբիմովայի մոտ։

Միշուստինը ապրիլի 30-ից գտնվում է մոսկովյան հիվանդանոցներից մեկում՝ բժիշկների հսկողության տակ, և բժիշկները նշում են, որ նրա առողջական վիճակում դրական դինամիկա է նկատվում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում