Պատգամավորը կոչ է անում չտրվել սոցցանցերում բռնության խոսքի սադրանքներին, չարձագանքել

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վիկտոր Ենգիբարյանը նկատում է, որ Հայաստանում անհանդուրժողականության, ատելության մթնոլորտը միայն սոցիալական ցանցերում է՝ դա համարելով «պատերազմ»: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ենգիբարյանը նման տեսակետ հայտնեց ԱԺ մայիսի 11-ի նիստում իր ելույթում:

«Մեր երկրում չկա անհանդուրժողականության և ատելության մթնոլորտ: Ատելության և անհանդուրժողական մթնոլորտ կա սոցիալական ցանցերում: Բավական է այցելել գյուղեր, Երևանի բակեր, բավական է շփվել մարդկանց հետ, և կտեսնենք, որ մենք մեր երկրում ունենք աննախադեպ հանդուրժողականության, համերաշխության մթնոլորտ»,-ասաց Ենգիբարյանն ու կարծիք հայտնեց՝ դա մեծապես կապված է այն հանգամանքի հետ, որ 2 տարի առաջ երկրում տեղի է ունեցել հեղափոխություն՝ համերաշխության բառամթերքով:

Պատգամավորը սոցիալական ցանցերում տեղի ունեցողը անվանեց պատերազմ, շեշելով՝ ՄԻՊ-ը պետք է ուշադրություն դարձնի այս հարցին, պատգմավորներն էլ պետք է դրան տան իրավական լուծումներ: Նմանատիպ հարձակումները կամ պատերազմները միայն Հայաստանում չէ, որ տեղի են ունենում: «Այսօր այդ սուր ուժ կոչվածը, որը հաճախ նաև անվանում ենք հիբրիդային պատերազմ, իրականում տեղի է ունենում Հայաստանում: Եվ որքան արագ մեր քաղաքացիներին կարողանանք տալ մեսիջը, որը մեր երկիրը գտնվում է պատերազմի մեջ, այնքան ավելի խելամիտ ձևով կկարողանանք պայքարել այդ երևույթ դեմ: Այդ խմբերը ռեալ չունեն որևէ քաղաքական հենարան, չեն կարող դա իրականցնել փողոցներում, մարդկանց հետ շփվելիս: Նրանք հիմնական սոցիալական ցանցերի միջոցով փորձում են տարածել ատելության քարոզ»,-ասաց նա:

Պատգամավորը հորդորեց չմտնել նման բանավեճերի մեջ: «Նման գրառումներ տեսնելիս, պետք է այդ անձնավորությանն ընդամենը հեռացնել ընկերներից, հանել, անտեսել: Էլ ավելի կոշտ հայհոյանքներ հղելով՝ ընդամենը աջակցում եք, որպեսզի նրանց հասնեն իրենց սև գործի վերջնական նպատակին»,-ասաց Ենգիբարյանը:

Աննա Գրիգորյան

Հայերեն

Ճապոնիայում հազարավոր մարդիկ են տարհանվել մոտեցող թայֆունի պատճառով

Նեթանյահուն հայտարարել է, որ Իրանը փորձել է սպանել իր որդիներից մեկին

Ցուցադրություն՝ նվիրված ՀՀ անկախության 35 և Բեռլինի թանգարանային կղզու հիմնադրման 200-ամյակներին

Հեգսեթը հնարավոր է համարել Իրանին հարվածների վերսկսումը

ՀՀ վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուրուգվայի նախագահին

Գյումրիի պատմական և մշակութային միջավայրում կհնչի ջազ․ կանցկացվի «HAY-AT JAZZ․ հայը՝ ջազում, ջազը՝ բակում» փառատոնը

ԱՄՆ-ն Սիրիան հեռացրել է ահաբեկչությանը հովանավորող պետությունների ցանկից. Դամասկոսը ողջունել է այս քայլը

ՀՀ դեսպանն ու Վրաստանի Ազգային բանկի նախագահը քննարկել են ֆինանսաբանկային ոլորտում համագործակցությանը վերաբերող հարցեր

Թեհրանը լիովին պատրաստ է դիմակայել ԱՄՆ-ի պատժամիջոցներին. Իրանի ֆինանսների նախարար

Ոստիկանության գվարդիայի ծառայողները բացահայտել են շուրջ 600 հանցագործության դեպք