Հայտարարվել է կորոնավիրուսից մահացությունը կիսով չափ կրճատելու եղանակի մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ Իլինոյս նահանգի Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնականները հայտնաբերել են էական հարաբերակցական կապ կորոնավիրուսից բարձր մահացության և վիտամին D-ի պակասի միջև։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, մի քանի աշխարհամասերի հիվանդանոցների վիճակագրության վրա հիմնված վերլուծության արդյունքները ցույց են տվել, որ COVID-19-ին ավելի շատ բախված երկրների, օրինակ, Իտալիայից, Իսպանիայից, Մեծ Բրիտանիայից պացիենտների մոտ վիտամին D-ի պարունակությունը ցածր է այլ երկրներից պացիենտների համեմատ։

Նման եզրակացության ավելի վաղ հանգել են նաև Եղիսաբեթ թագուհու հիվանդանոցի հիմնադրամի և Արևելյան Անգլիայի համալսարանի գիտնականները։ Նրանց դիտարկումները հիմնված էին եվրոպական 20 երկրների բնակիչների արյան մեջ վիտամին D-ի միջին պարունակության համադրության վրա։

Հյուսիս-Արևմտյան համալսարանի գիտնական խմբի ղեկավար, կենսաբժշկական ճարտարագիտության պրոֆեսոր Վադիմ Բեքմանի խոսքով, Իտալիայի հյուսիսը բժշկության որակի առաջատարներից է, սակայն այնտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ավելի բարձր է, քան այլ տարածաշրջաններում և երկրներում։

Հետազոտողները ենթադրում են, որ բորբոքային գործընթացն արագանում է «ցիտոկինային մրրիկի»՝ գրգռիչին իմունային համակարգի հիպերարձագանքման պատճառով։

«Հենց անկանոն իմունային պատասխանն, այլ ոչ թե վիրուսի կողմից թոքերի վնասումն է, հավանական է, դեպքերի մեծամասնությունում առաջացնում կորոնավիրուսով պացիենտների մահը»,- գիտնականի խոսքերն է մեջբերում Medical Xpressպորտալը։

Հետազոտողները նշում են, որ վիտամին D-ն ոչ միայն ամրապնդում է իմունիտետը, այլև վերահսկում է այն, թույլ չտալով, որ այն չդառնա հիպերակտիվ և օրգանիզմի համար վտանգավոր։

Հայերեն Русский

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը

ԿԽՄԿ-ի աջակցությամբ Վայոց ձորի ԲԿ-ի անհետաձգելի բուժօգնության նոր բաժանմունքը կգործի միջազգային բոլոր չափանիշներին համապատասխան

Կոռնիձորում հավատում են խաղաղությանը և արդեն մտածում հավակնոտ ծրագրեր իրականացնելու մասին

Շիրակի մարզի Արթիկ համայնքում փորձարկվելու է էլեկտրաշչակ