Միջազգային

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկերը

1 րոպեի ընթերցում

ԱՀԿ-ն գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու ռիսկերը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Մելիտա Վույնովիչը գնահատել է կորոնավիրուսով կրկնակի վարակվելու հավանականությունը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Նրա խոսքով, կորոնավիրուսով վարակված անձի մոտ իմունիտետի առկայության մասին դեռ վաղ է խոսելը: Այդ մարդիկ առայժմ ունեն միայն դիմադրություն վարակի նկատմամբ:

«Դա կոչվում է ոչ սպեցիֆիկ իմունիտետ: Դա առաջին պատասխանն է օրգանիզմի, երբ կան բջիջներ, որոնք միանգամից ոչնչացնում են, այնինչ կա, իսկ վարակը շանս չունի հետագայում զարգանալու»,- նշել է նա: Մասնագետը, սակայն, պարզաբանել է, որ այդ դեպքում դա ամենևին չի նշանակում, որ պացիենտի մոտ ձևավորվել են բավարար քանակությամբ հակամարմիններ, որպեսզի ապահովվի արագ ռեակցիա օրգանիզմում վարակի կրկնակի հայտնվելու պարագայում:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում