Միջազգային

Բուժքույրերի միջազգային խորհուրդն ահազանգում է բժշկական պարագաների պակասի մասին

2 րոպեի ընթերցում

Բուժքույրերի միջազգային խորհուրդն ահազանգում է բժշկական պարագաների պակասի մասին

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բուժքույրերի միջազգային խորհուրդը (ICN) բարձրաձայնում է պաշտպանական միջոցների շարունակական պակասի մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին տեղեկացնում է «Ամերիկայի ձայն»-ը:

«Մենք շարունակում ենք ստանալ հաղորդումներ անձնական պաշտպանիչ պարագաների պակասիմասին ոչ միայն հիվանդանոցներում, այլև խնամքի տներում կամ հիվանդներին վերջիններիս տներումխնամող անձնակազմի համար: Մենք կարծում ենք, որ անհատական պաշտպանիչ սարքավորումների մատակարարման պակասը կապված է վարակի մակարդակի բարձրացման հետ, որին ականատես ենք»,-ասել է կառույցի ղեկավար Հովարդ Քաթթոնը: Նա «Reuters»-ի հետ զրույցում հայտնել է, որ իրենց ունեցած տվյալներով վարակի հետևանքով մահացել է ավելի քան 260 բուժքույր, իսկ վարակվել մոտ 90 հազար բուժաշխատող: Նա տեղեկացրել է, որ այս թիվը հիմնված է 30 երկրից ստացված տեղեկությունների վրա: ICN- ն ընդգրկում է 130 ազգային միություններ, ուր գրանցված է ավելի քան 20 միլիոն բուժաշխատող:

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը, որը համակարգում է համաճարակի դեմ գլոբալ պայքարը, նշում է, որ իր 194 անդամ պետությունները չեն տրամադրում ամբողջական թվեր առողջապահական ոլորտի աշխատողների վարակման մասին ճգնաժամի աննախադեպ բնույթի պատճառով: ԱՀԿ-ի վերջին գնահատականների համաձայն ապրիլի 11-ին մոտ 22 հազար առողջապահության ոլորտի բուժաշխատողներ վարակվել են կորոնավիրուսով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում