Դդմաշեն համայնքում սահմանվելու է մուտքի ու ելքի հատուկ ռեժիմ և կիրառվելու են սահմանափակումներ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Նոր կորոնավիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով Գեղարքունիքի մարզի Դդմաշեն համայնքում ՀՀ պարետի որոշմամբ սահմանվելու է մուտքի ու ելքի հատուկ ռեժիմ ևկիրառվելու են սահմանափակումներ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Գեղաքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը՝ հղում անելով e-gov.am կայքին։

«Որոշման համաձայն, համայնքի վարչական սահման մուտք գործելու եւ վարչական սահմանից ելք կատարելու համար սահմանվել է հատուկ ռեժիմ։

Սահմանափակումներն ուժի մեջ են մտնում 2020 թվականի մայիսի 6-ի ժամը 18։00–ից մինչեւ 2020 թվականի մայիսի 16-ի ժամը 23:59-ը»,- գրել է Սանոսյանը։

Մարզպետը հայտնել է, որ մայիսի 6-ի դրությամբ՝ մարզում հաստատվել են 32 նոր դեպքեր, իսկ ընդհանուրը հաստատվել է 149 դեպք, որից 39­ը՝ Դդմաշեն համայնքում։

«Հաստատված դեպքեր ունենք նաեւ մարզի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Շատվան, Սոթք, Նորակերտ, Ծովինար, Ծովազարդ, Սեւան եւ Գեղամավան համայնքներում։

Դդմաշենում առաջին դեպքը գրանցվել է հուղարկավորության հետեւանքով, այլ մարզից ժամանած ազգականների շփման արդյունքում։

Մեծ մասամբ նոր դեպքերը գրանցվել են մեկուսացված եւ ինքնամեկուսացած քաղաքացիների շրջանում։

Բոլոր վարակակիրների շփման շրջանակը պարզվել է, նրանց մի մասը ինքնամեկուսացած է, մի մասը` մեկուսացված։ Գործընթացը կրում է շարունակական բնույթ»,- գրել է Սանոսյանը։

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում