Ծովազարդում կասֆալատապատվի կենտրոնակական փողոցի 500 գծամետր հատվածը

2 րոպեի ընթերցում

ԳԱՎԱՌ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գեղարքունիքի մարզի Ծովազարդ համայնքում ՀՀ կառավարության կողմից իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում կասֆալտապատվի Զորավար Անդրանիկ փողոցի 500 գծամետր հատվածը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրեց Գեղարքունիքի մարզպետարանի զարգացման ծրագրերի, զբոսաշրջության եւ վերլուծության բաժնի վարիչ Վարդուհի Մնացականյանը, ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 42 միլիոն 761 հազար դրամ, որի 60 տոկոսը կամ 25 միլիոն 656 հազար դրամը հատկացնում է ՀՀ կառավարությունը, 40 տոկոսը կամ 17 միլիոն 104 հազար դրամը՝ Ծովազարդի համայնքապետարանը: Շինարարական մրցույթը կհայտարարվի առաջիկա օրերին:

Ծովազարդ համայնքի ղեկավար Արամայիս Ենգոյանի տեղեկացմամբ՝ Զորավար Անդրանիկ փողոցը գյուղի կենտրոնական փողոցն է, որի երկարությունը կազմում է շուրջ 4,6 կլիոմետր, եւ որի հիմնանորոգումը նախորդ տարվա ընթացքում կատարվել է մասնակիորեն: «Սուբվենցիոն ծրագրով նախորդ տարի մեզ հաջողվել է հիմնանորոգել կենտրոնական փողոցի 1170­մետրանոց հատվածը: Եթե այս տարի էլ դրան ավելացվում է 500 գծամետր երկարությունը՝ 2 700 քառակուսի մետր մակերեսով, ապա մեզ կենտրոնական ճանապարհի ամբողջական հիմնանորոգման համար կմնա եւս 2,9 կիլոմետր: Այն այսօր մեր համայնքի ամենակենսական խնդիրն է դարձել, որի լուծման համար որոշակի ժամանակ ու միջոցներ միջոցներ են անհրաժեշտ»,-խնդիրը ներկայացրեց համայնքի ղեկավարը:

Խոսրով Խլղաթյան

Հայերեն

Վարչապետը ներկա է գտնվել ապակու մշակման նոր գործարանի բացման արարողությանը

Mining Armenia Forum 2026. Ամերիաբանկը՝ հանքարդյունաբերության գործընկեր

Ինչ է նախատեսվում Սևանա և Իսիկ Կուլ լճերի պահպանությանն ուղղված հուշագրով. մանրամասնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարը

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Հայաստանում հանքարդյունաբերությունը հնարավորինս բարձր ստանդարտների համապատասխանեցնելը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի շնորհավորական ուղերձը Ոչ նյութական մշակութային ժառանգության միջազգային օրվա առթիվ

Հայաստանում լեռնամետալուրգիական ոլորտի վերլուծական կենտրոն կստեղծվի

Հրապարակվել է ՀՀ վարչապետի և Ղրղզստանի նախագահի ստորագրած համատեղ հայտարարությունը

Վերացվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը

Վերացվել է «Պիրաժոկ» հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեության կասեցումը

ՀՀ վարչապետի ելույթը Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումում