Մեծ Բրիտանիան մոտենում է օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի կառավարությունը ամենայն հավանականությամբ կհասնի կորոնավիրուսի ախտորոշման օրական 100 հազար թեստ անելու իր թիրախին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես տեղեկացնում է BBC-ն, այս մասին հայտնել է Համայնքների և տեղական ինքնակառավարման քարտուղար Ռոբերտ Ջենրիքը:

Առողջապահության նախարար Մեթ Հանկոկը հայտարարել էր, որ կառավարությունը իր նպատակին կհասնի ապրիլի վերջին: Ապրիլի 29-ին Մեծ Բրիտանիան ավելի քան 81 հազար թեստավորում էր իրականացրել, բայց նախարարը հայտնել էր, որ ավելիի հնարավորություն կա:

Ջենրիքը BBC-ին հայտնել է, որ դեռ հստակ պատկեր չունի, դրանք այսօր ավելի ուշ կհրապարակվեն, սակայն թվում է, որ կամ կհարվածեն թիրախին, կամ կմոտենան դրան:

Միացյալ Թագավարությունում կորոնավիրուս ունեցող մահացած մարդկանց թիվը 26 հազար 771 է: Հիվանդացության ընդհանուր դեպքերի թիվը 171 հազար 253 է:

Հայերեն

G7-ի երկրները պայմանավորվել են ձմռանը մեծացնել Ուկրաինային հատկացվելիք ֆինանսական աջակցությունը

ՌԴ ՊՆ-ն հայտնել է Սև ծովում Ուկրաինայի զինված ուժերի համար նախատեսված բեռներ տեղափոխող նավի խոցման մասին

Երևանում կայացել է Նախագծերի կառավարման ամենամյա կոնֆերանսը

Անթալիայում կայացել է ՀՀ վարչապետի և Թուրքիայի նախագահի հանդիպումը

Եղիշե Մելիքյանը Կիպրոսի դեմ խաղում հնարավորություն է տալու բացառապես երիտասարդ ֆուտբոլիստների

Հայաստանը զրկվել է ՀԱՊԿ-ում պատասխանատու պաշտոններին իր ներկայացուցիչներին նշանակելու իրավունքից․ Պեսկով

ՀՀ ԿԳՄՍ նախարարը բարերար Լևոն Վարթան Դեր Բեդրոսսյանին է հանձնել Մովսես Խորենացու մեդալը

Փաշինյանն ու Փեզեշքիանն Անթալիայում քննարկել են համագործակցությանը վերաբերող օրակարգային հարցեր

«Երևանի ավտոբուս»-ը պարզաբանում է ներկայացրել հանրային տրանսպորտում 13-ամյա անչափահասի մասնակցությամբ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ

Ռուսաստանի իշխանությունները կարտաքսեն Մոսկվայում Մոլդովայի դեսպանության աշխատակցին. Moldpres