COVID-2019. Վարակվածների թիվն ամենաարագն աճում է ԱՄՆ-ում և ՌԴ-ում. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վերջին մեկ օրում նոր կորոնավիրոիսով վարակման նոր դեպքերի ամենամեծ ցուցանիշները գրանցվել են ԱՄՆ-ում՝ 15 հազ. 147 և Ռուսաստանում՝ 6 361։

«Արմենպրես»-ը տեղեկացնում է, որ կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝Երևանի ժամանակով ապրիլի 26-ի ժամը 22։02-ի դրությամբ, աշխարհում նոր կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 2 մլն 973 հազ. 132-ի, մահացածներինը՝ 206 հազ. 8-ի, բուժվածներինը՝ 873 հազ. 878-ի, ներկայումս որպես վարակակիր գրանցվածների թիվը կազմում է 1 մլն 893 հազ. 2461։ (Տվյալները թարմացվում են նույն օրվա ժամը 4։00-ից)։

ԱՄՆ-ում վարակվածների ընդհանուր ցուցանիշը կազմում է 975 հազ. 798 մարդ, մահացածներինը՝ 54 հազ. 941, մահվան նոր դեպքերինը՝ 685։

Վարակվածների ընդհանուր թվով երկրորդն Իսպանիան է ՝ 226 հազ. 629 (2 870 նոր դեպք), այստեղ կորոնավիրուսային հիվանդությունից մահացել է 23 հազ. 190 մարդ (288 նոր դեպք)։

Երրորդն Իտալիան է, որտեղ գրանցված վարակերի թիվը հասել է 197 հազ. 675-ի (2 324 նոր դեպք), մահերինը՝ 26 հազ, 644-ի (260 նոր դեպք)։

Ֆրանսիայում այդ ցուցանիշները կազմել են, համապատասխանաբար, 162 հազ. 100 (612 նոր դեպք) և 22 հազ. 856 (242 նոր դեպք)։

Գերմանիայում, ընդհանուր առմամբ, վարակվել է 157 հազ. 120 մարդ, որոնցից 607-ը վերջին օրվա ընթացքում, մահացել՝ 5 896 մարդ, որոնցից 19-ը՝ վերջին մեկ օրվա ընթացքում։

Մեծ Բրիտանիայում վարակվածները 152 հազ. 840-նն են, նոր դեպքերը կազմել են 4 463, իսկ մահացել է 20 հազ. 732-ը, վերջին մեկ օրում՝ 413-ը։

Վարակվածների ընդհանուր թիվը Թուրքիայում հասել է 110 հազ. 130-ի, որոնցից 2 357-ը նոր են վարակվել, այստեղ մահացել է 2 805 մարդ (99 նոր դեպք)։

Իրանում կորոնավիրուսային հիվանդությունը ճարակել է 90 հազ. 481 մարդու (1 153 նոր դեպք), մահացել է 5 710 մարդ (60 նոր դեպք)։

Համավարակի առաջնային օջախ դարձած Չինաստանում վարակվածների ընդհանուր թիվը հասել է 82 հազ. 827-ի, և այստեղ գրանցվել է նոր վարակվելու ընդամենը 11 դեպք, մահացել է 4 632 մարդ. վերջին մեկ օրվա ընթացքում նոր դեպքեր չեն գրանցվել։

Ռուսաստանում վարակվածները 80 հազ. 949-նն են, այստեղ մահացել է 747 մարդ (66 նոր դեպք)։

Ադրբեջանում վարակվածների ընդհանուր ցուցանիշը հասել է 1 645-ի, նոր դեպքերը 28-ն են, մահացել է 21 մարդ, նոր դեպքեր չկան, իսկ Վրաստանում գրանցվել է վարակվելու 485 դեպք (29 նոր դեպք), մահացել է 6 մարդ (1 նոր դեպք)։

Հայերեն

Ինդոնեզիայում յոթ օդանավակայան է փակվել հրաբխային մոխրի տարածման պատճառով

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ներկայացրել է «Կանգ Կոն» նոր կործանիչը

ԱՄՆ նախագահի բանագնացները դրական են գնահատել ուկրաինական պատերազմի հարցով մոսկովյան բանակցությունները

Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիների՝ իբր առաջ գալու փորձի մասին լուրը իրականությանը չի համապատասխանում

Համբարձում Մաթևոսյանը Չինաստանում կմասնակցի ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի Կունմինգի երկխոսությանը

Հայաստանում օդի ջերմաստիճանն առաջիկա օրերին կնվազի 4-7 աստիճանով

Թալին-Քարակերտ հանրապետական նշանակության ավտոճանապարհն ասֆալտապատվում է

Նիկոլ Փաշինյանը պատարագի է մասնակցել Արտաշատի Սուրբ Հովհաննես եկեղեցում

ԱՄՆ-ն կոչնչացնի Իրանի նավթային տանկերները, եթե այդ երկիրը շարունակի հարվածել ամերիկյան նավերին․ Փիթ Հեգսեթ

Հրշեջ-փրկարարները բազմաբնակարան շենքում կանխել են հրդեհի տարածումը