Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ԱՊՀ երկրների լավագույնների տասնյակում է
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «ՏուրՍտատ» զբոսաշրջային պորտալը ներկայացրել է ԱՊՀ երկրների լավագույն ֆիլհարմոնիաների վարկանիշը՝ ըստ համերգներ այցելելու և դրանց կայքերում և սոցիալական ցանցերում դասական համերգների առցանց հեռարձակման ցուցանիշի, որտեղ Հայաստանի պետական ֆիլհարմոնիան զբաղեցրել է 6-րդ տեղը։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարկանիշում առաջին երեք տեղերը ցբաղեցրել են Մոսկվայի պետական ակադեմիական ֆիլհարմոնիան, Սանկտ Պետերբուրգի Դմիտրի Շոստակովիչի անվան ֆիլհարմոնիան և Բելառուսի պետական ֆիլհարմոնիան։
Կարդացեք հոդվածը` Русский