Միասին աշխատենք Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար. Բուր-լը-Վալանսի քաղաքապետի ուղերձը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միասին պետք է աշխատել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար և ձեռք ձեռքի պայքարել ժխտողների դեմ: «Արմենպրես»-ին տրամադրած տեսաուղերձում այս մասին նշում է Բուր-լը-Վալանսի քաղաքապետ Մարլեն Մուրիեն:

«Չնայած այսօր կորոնավիրուսի պատճառով մեր կյանքում ստեղծված բարդ իրավիճակին և Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի հիշատակման արարողությանը ֆիզիկապես ներկա գտնվելու անհնարինությանը՝ 1915թ. թուրքական պետության զոհը դարձած 1.5 մլն հայերին հարգանքի տուրքը մատուցելն ինձ համար առանցքային նշանակություն ունի։ Նույնիսկ եթե այս ապրիլի 24-ին առողջապահական նկատառումներով մեկուսացման հետևանքով երթ կամ հավաք չի լինելու, ուզում եմ ձեզ ասել, որ ոչինչ չի խաթարում հանուն արդարության մեր պահանջներին, մենք չենք դադարի բոլորս միասին աշխատել Թուրքիայի կողմից Ցեղասպանության ճանաչման համար և ձեռք ձեռքի պայքարելու ենք ժխտողների դեմ»,-նշել է քաղաքապետը:

Մարլեն Մուրիեն իր խոսքում հիշատակել է Սևրի պայմանագիրը, որի հարյուրամյակն է լրանում այս տարի՝ 2020 թ.-ին: Նրա խոսքով, այս տարին պետք է լինի պայքարի տարի, ամեն օրը՝ ապրիլի 24-ի հիշողության օր՝ ի հիշատակ 20-րդ դարի առաջին ցեղասպանության զոհերի:

«Ինչպես ամեն տարի, ես ձեր կողքին եմ՝ հավատարիմ աջակիցը ձեր պայքարի և մեր ընդհանուր արժեքների։ Վերջապես, իմ մտքում է հայ ժողովուրդը Հայաստանում և Արցախում, որ նույնպես տուժում է կորոնավիրուսից։ Նույնիսկ եթե գիտեմ, որ մեր բարեկամները Հայաստանում և Արցախում ի սկզբանե լավ էին պատրաստվել վիրուսի կանխմանը՝ անմիջապես կանխարգելիչ միջոցների ներդրման, մեկուսացման, ամբողջ բնակչության համար մեծ քանակությամբ դիմակների պատվերների միջոցով, իմ ուղերձում, ինչպես որ անդադար ասում եմ իմ համաքաղաքացիներին, ուզում եմ նրանց հորդորել մնալ տանը և հատկապես հոգ տանել իրենց և իրենց հարազատների մասին»,-հավելել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը:Ցեղասպանությունըճանաչելևդատապարտելէմոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան