Քաղաքականություն

Ծնկի ենք գալիս անմեղ զոհերի առաջ. Էլենի Թեոխարիուս

1 րոպեի ընթերցում

Ծնկի ենք գալիս անմեղ զոհերի առաջ. Էլենի Թեոխարիուս

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի՝ Կիպրոսը ներկայացնող պատգամավոր (2009-2019) Էլենի Թեոխարիուսը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի առիթով գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր միկրոբլոգում:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նա մասնավորապես գրել է, որ մեծարում և հարգում է հայ եղբայրներին, որոնք սպանվել են Փոքր Ասիայում մուսուլմանների ամբոխի կողմից: «Ծնկի ենք գալիս անմեղ մարդկանց, կանանց, երեխաների, տարեցների, անպաշտպան և անզեն զոհերի առաջ»,-նշել է նա:

Էլենի Թեոխարիուսը նաև այցելել է Արցախ: Ադրբեջանն ի թիվս Արցախ այցելած Եվրախորհրդարանի մյուս անդամների, հետախուզում էր հայտարարել նաև Թեոխարիուսի նկատմամբ:

Կիպրոսը դատապարտել և ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Աննա Գրիգորյան

Կարդացեք հոդվածը` EnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում