Թուրքիայի Այդըն նահանգում հայտնաբերվել են 18-­րդ դարի հայկական տապանաքարեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Թուրքիայի Այդըն նահանգի Նազիլլի քաղաքում զբոսայգու կառուցման աշխատանքների ժամանակ ապրիլի 22-ին հայտնաբերվել են 18­րդ դարի երկու արձանագիր տապանաքարեր:

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի գիտաշխատող Րաֆֆի Քորթոշյանը։

«Մշակութային եղեռնը շարունակվում է. յուրացված հայոց գերեզմանոցի տեղում՝ թուրքական ոստիկանական դպրոց, ապա քաղաքային այգի:

Թուրքիայի Նազիլլի քաղաքի նախկին ոստիկանական դպրոցի տարածքում իրականացված քաղաքային այգու կառուցման աշխատանքների ժամանակ, ապրիլի 22-ին, հայտնաբերվել են 18 դարի երկու արձանագիր տապանաքարեր: Տապանաքարերում հիշատակվում են Հայաստանի Տաշտուն և Կարպի գյուղերը»,- գրել է Քորթոշյանը։

Գիտաշխատողը նշել է, որ «Նազիլլի Հավատիս» թերթի լրագրող Մեհմեդ Ալի Ջինթոսունի հրապարակած լուսանկարներում հնարավոր է ընթերցել հետևյալ արձանագրությունները.

«1․ Այս է տապան տաշտունեցի տր. Մօվսէսի որդի Յօսէփին, թվ. ՌՃՀԷ (1728 թ.):

  1. Այս է տապան կարպէցի տր. Մարտիրոսի կողակից Էպրաքին որ փոխեցաւ առ Ած., թվն. ՌՄԺԷ (1768 թ.), փէդրվարի Զ (6)-ին: Այս հինկ երէխաս ըս դուրան»:

Կարեն Խաչատրյան

Հայերեն Русский

ԿԸՀ-ն մերժեց «Ուժեղ Հայաստան»-ի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու «Հանրապետություն» կուսակցության դիմումը

Արմեն Աշոտյանը 1 ամսով կալանավորվել է

Հանրապետության հրապարակում տեղի ունեցավ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամփոփիչ մեծ հանրահավաքը

Միացյալ Նահանգները հերքել է Իրանի սպառնալիքների պատճառով իր ռազմանավերը Օմանի ծոցից դուրս բերելու մասին լուրը

ՀՀ նախագահն ընդունել է Ռամկավար-ազատական կուսակցության 30-րդ պատգամավորական ժողովի պատվիրակներին

Երևանում մեկնարկեց «Երևանի գինու օրեր» փառատոնը

Հակամարտության կարգավորման հիմնական հարցերը պետք է որոշեն Մոսկվան և Կիևը․ Պուտին

Բուլղարիան ԵՄ-ում ունի չորրորդ ամենաբարձր ՀՆԱ-ի աճն առաջին եռամսյակում

Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Դանիային Սահմանադրության օրվա առթիվ

Ժաննա Անդրեասյանը դպրոցականների հետ այցելել է Ալիխանյանի անվան ազգային գիտական լաբորատորիա