Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում. Վալերի Բուայեի ուղերձը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայոց ցեղասպանության և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին նշեց Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Վալերի Բուայեն՝ իր խոսքն ուղղելով հայ ժողովրդին Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցի կապակցությամբ:

«Ես մնում եմ տանը, բայց չեմ մոռանում և այսօր իմ տնից է, որ Ձեզ եմ հղում Հայոց ցեղասպանության, 1915թ. ապրիլի 24-ի հիշատակման առթիվ իմ ուղերձը: Ցավոք, ֆիզիկապես չենք կարող ներկա գտնվել, այլ՝ հոգեպես, և ուզում եմ Ձեզ ասել, որ Հայոց ցեղասպանությունը և միևնույն ժամանակ արևելքի քրիստոնյաների ցեղասպանության հարցն այսօր էլ արդիական է: Նախ և առաջ արդիական է, քանի որ պատմությունը կակազում է, մի քանի տարի առաջ մենք նորից ականատեսը եղանք արևելքի քրիստոնյաների և եզդիների կոտորածների, բացի այդ, քանի որ այդ հիշողությունը դեռ վառ է և, իհարկե, քանի որ այն դեռ ժխտվում է Թուրքիայի իշխանությունների կողմից և քանի որ Հայաստանի և Արցախի հանդեպ վայրագությունները դեռևս շարունակում են՝ թե Ադրբեջանի և թե Թուրքիայի կողմից՝ և զինվորական, և դիվանագիտական ուղիներով»,-նշեց պատգամավորը:

Ըստ Վալերի Բուայեի՝ այս արդիական հարցերը հիշեցնում են, որ Հայաստանը Ֆրանսիայի քույրն է և թե որքան կարևոր է հանուն հիշողության, բայց նաև հանուն այսօրվա Ցեղասպանությունը ճանաչվի և դրա ժխտումը դատապարտվի:

«Սիրելի ընկերներ, այսօր 1915թ ապրիլի 24-ի հիշատակման առթիվ ուզում եմ ձեզ հղել իմ ուղերձը, ձեզ, որ ապրում եք Հայաստանում կամ Արցախում (Լեռնային Ղարաբաղում)՝ արտահայտելով մեր համերաշխությունը՝ այսօրվա մեր միասնական դժբախտության՝ կորոնավիրուսի դեմ: Չէի կարող անդրադառնալ այս ոգեկոչմանն առանց սիրով հիշատակելու մեկին, ով շատ բան է արել Ֆրանսիայի համար, մեկին, ով շատ բան է արել Հայաստանի համար, մեկին, ով շատ բան է արել Լեռնային Ղարաբաղի համար, մեկին, ով ընդմիշտ կմնա մեր սրտերում և հիշողություններում՝ Պատրիկ Դևեջյանին: Շնորհակալ եմ: Ես մնում եմ տանը, սակայն չեմ մոռանում»,-հավելեց Բուայեն:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն, այդ թվում Ֆրանսիան, որը ճանաչման և դատապարտման մի քանի որոշում ու բանաձև ունի: 2019թ. ապրիլի 10-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հրամանագիր է ստորագրել ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր ճանաչելու մասին:

Հայերեն English

ԱՊՀ Միջխորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությունը կհետևի Հայաստանում խորհրդարանական ընտրություններին

Իտալիայի դեսպանը Հայաստանի նախագահին է ներկայացրել տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված վերջին զարգացումները

Վերաքննիչ դատարանը Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խափանման միջոցը փոխել է տնային կալանքով

Հունիսի 5-ի միջոցառումների անոնս

Նեպալցի լեռնագնացը Էվերեստ լեռան վրա վեց օր անհետ կորելուց հետո ողջ է մնացել

Մոսկվան պատրաստ է Երևանին ու Բաքվին հարթակ տրամադրել խաղաղության պայմանագիր կնքելու համար. Գալուզին

Արթիկի համայնքապետարանը աճուրդի միջոցով օտարման է ներկայացնում 2 անշարժ գույք

Ադրբեջանից Հայաստան է ուղարկվել 42 վագոն դիզվառելիք

Բազմաթիվ անձանց նյութապես շահագրգռելուն օժանդակելու և առանձնապես խոշոր չափերով փողերի լվացման համար 37 անձի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում

Մոլդովայի նախագահը ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատարի հետ քննարկել է անդամակցության գործընթացի հաջորդ քայլերը. Moldpres