Վերքը կբուժվի, երբ Թուրքիան համակերպվի իր մութ անցյալի հետ. Չարլզ Թանոք

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Թագավորության խորհրդարանի և Եվրոպական խորհրդարանի նախկին անդամ Չարլզ Թանոքը կոչ է անում Բրիտանիայի, Եվրամիության գործիչներին՝ շարունակել պայքարը հանուն Հայոց ցեղասպանության ճանաչման: «Արմենպրես»-ի հետ բացառիկ զրույցում Թանոքը հիշատակել է Հայոց ցեղապանության 105-րդ տարելիցը: «Չնայած նրան, որ ավելի քան մեկ դար անցել է, ժամանակը չի ջնջել ամբողջ աշխարհի հայ ժողովրդի զգացած անարդարության խորը զգացումը, Օսմանյան կայսրության իշխող երիտթուրքերի կողմից 105 տարի առաջ կատարված հրեշավոր հանցագործությունները շարունակում են մնալ վերք, որը չի բուժվի: Դա պետք է բուժվի միայն, երբ Թուրքիան համակերպվի Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ իր մութ անցյալի հետ»,-ասել է Չարլզ Թանոքը:

Նա նաև նշել է՝ Եվրոպական խորհրդանի բրիտանացի անդամ լինելու իր 20 տարիների ընթացքում որպես Հայաստանի վաղեմի բարեկամ, ինչպես նաև մեկը, որ հիանում է Մեծ Բրիտանիայում հայկական սփյուռքի նվաճումներով, հուսով է և կոչ է անում Մեծ Բրիտանիայի և ԵՄ քաղաքական-հասարակական գործիչներին. «Շարունակել աջակցությունը 1915 թվականի հայերի կոտորածները, որոնք այսօր կարող են կոչվել ցեղասպանություն, որպես մարդկության դեմ ուղղված միջազգային հանցագործություն ճանաչելու արժանի գործին»,-ասել է նա:

Օսմանյան կայսրության կողմից 1915թ. հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր:Աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Աննա Գրիգորյան

Հայերեն English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան