Միասին ենք մեր աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով. Եվրախորհրդարանի պատգամավոր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրախորհրդարանի պատգամավոր Անի Սխրեյեր-Պիերկը բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Եվրախորհրդարանի պատգամավորը նշեց, որ այս օրերին պետք է միասին լինել մտքերում, աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով:

«Այսօր մենք հիշատակում ենք Օսմանյան կայսրությունում 105 տարի առաջ՝ 1915 թվականին, իրականացված Հայոց ցեղասպանությունը, այդ թվում նաև՝ Պոնտոսի հույների և արամեական քրիստոնյաների ցեղասպանությունը: Կրոնական, ռասսայական ատելությունից և դավադրության տեսություններից բորբոքված՝ թուրքական իշխանությունները բարկությունն ուղղեցին հայ ժողովրդին, և նախաձեռնվեց՝ ներկայիս Թուրքիայի տարածքի բնիկ հայ և այլ քրիստոնյա ազգաբնակչության ոչնչացման համակարգված պլանը: Դժբախտաբար, կորոնավիրուսի ճգնաժամի պատճառով, մենք չենք կարող միասին ոգեկոչել զոհերի հիշատակը Ալմելոյի հուշարձանի մոտ: Սակայն, մենք կարող ենք միասին լինել մեր մտքերում, աղոթքներում՝ ցեղասպանության զոհերին հիշատակելով: Հետևաբար, լիահույս եմ, որ հաջորդ տարի կրկին կհանդիպեմ ձեզ»,- նշեց Անի Սխրեյեր-Պիերկը:

Եվրախորհրդարանի պատգամավորի խոսքով, չնայած 1915թ. ցեղասպանությանը, գոյություն ունեն հայ ժողովուրդը, հայ քրիստոնեությունը և Հայաստան պետությունը: Սակայն պետք է զգոն մնալ, քանզի քրիստոնեական ժառանգությունը նախկին Օսմանյան Կայսրության տարածքում՝ Թուրքիայի Հանրապետությունում, ցավոք, դեռ վտանգված է: Տարածաշրջանի վերջին քրիստոնյաներն ու եկեղեցիները տակավին վտանգված են հակամարտությամբ, ազգայնամոլությամբ և ծայրահեղական իսլամիզմով:

«Եվրախորհրդարանում իմ պարտավորությունն է բացահայտել ցեղասպանության փաստի մասին ճշմարտությունը, ինչպես նաև՝ նպաստել փոխադարձ հաշտեցմանը և միջազգային համագործակցությանը, ընդսմին` Հայաստանի Հանրապետության և Եվրամիության հարաբերությունների էլ ավելի ջերմացմանն ու սերտացմանը: Մեր միասնականությունը և նվիրումը կմնա և կխորանա: Այդ ուղղությամբ՝ շարունակելու եմ ջանքեր գործադրել Բրյուսելում և Ստրասբուրգում»,-հավելեց Անի Սխրեյեր-Պիերկը:

Ապրիլի 24-ին լրանում է ՕսմանյանԿայսրության կողմից կազմակերպված և իրականացված 20-րդ դարի առաջին ցեղասպանության՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Եվրախորհրդարանը 2015թ. ապրիլի 15-ին վերահաստատել է 1987 թվականի հունիսի 18-ին իր կողմից ընդունված բանաձևը, ըստ որի 1915-1917 թվականներին Օսմանյան կայսրությունում հայերի հետ տեղի ունեցածը ճանաչվել էր ցեղասպանություն՝ ցեղասպանության մասին ՄԱԿ-ի 1948 թվականի կոնվենցիայի դրույթների համապատասխան:

Հայերեն English

Ռուսաստանը և Հնդկաստանը քննարկում են առանց վիզայի ռեժիմի շուրջ համաձայնագիրը

Շիրակի մարզում աշնանացան ցորենի մշակության համար կտրամադրվի ավելի քան 1 միլիարդ դրամ փոխհատուցում

«RISE 2026». Փաշինյանը ծանոթացավ ռազմարդյունաբերական արտադրանքին

Հայաստանի Հանրապետությանը վերադարձվեց Երևան քաղաքի Կենտրոն վարչական շրջանում գտնվող 2 անշարժ գույք

Արման Թաթոյանը համոզված է, որ հզոր պետություն ունենալու հիմքում հզոր գիտությունն է

Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունն ավարտված է. Մարկո Ռուբիո

ԱՄՆ միջազգային զարգացման ֆինանսական կորպորացիան հավանություն է տվել ԹՐԻՓՓ-ի զարգացման ընկերության հիմնմանը

Ավստրալիան 3,2 միլիոն դոլար կտրամադրի Աֆրիկայում էբոլայի բռնկման դեմ պայքարի նպատակով

Արմավիրում փոխվում են ջրագծերը, կառուցվում են ճանապարհներ և մանկապարտեզներ․ համայնքը շարունակում է զարգացման ծրագրերը

Լեհաստանը սահմանափակել է օդային երթևեկությունը Բելառուսի և Ուկրաինայի հետ սահմանների երկայնքով