Իտալացի պատգամավորը Հայոց ցեղասպանությունը չճանաչելը նոր ցեղասպանություն է համարում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 23ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իտալիացի պատգամավոր Ջուլիո Չենտեմերոն նոր ցեղասպանություն է համարում այն փաստը, որ աշխարհի շատ պետություններ դեռևս չեն ճանաչել Հայոց ցեղասպանությունը։ Այս մասին Իտալիայի Պատգամավորների պալատի անդամ, Իտալիա-Հայաստան բարեկամական խմբի անդամ, Միջխորհրդարանական Միության Իտալիա-Հայաստան հարաբերությունների բաժնի ղեկավար և Լեգա կուսակցության անդամ Ջուլիո Չենտեմերոն ասաց «Արմենպրես»-ի հետ զրույցում։

«Հայոց ցեղասպանությունը մարդկության ցեղասպանությունն է: Մարդկություն, որը զոհաբերվեց մեկ կառավարող խմբի գաղափարախոսությանը, խելագարությանը, գերակայությանը, որն ամենացածր բնազդներն օգտագործեց`փորձելով պահպանել իր իշխանությունը: Այն փաստը, որ շատ պետություններ դեռևս չեն ճանաչել ցեղասպանությունը որպես այդպիսին, ևս մեկ ցեղասպանություն է, որը կրկնվում է ամեն տարի ապրիլի 24-ին»,- ասաց Չենտեմերոն։

Պատգամավորը նշեց, որ տնտեսական կամ քաղաքական դրդապատճառներով ճշմարտությունը չճանաչելը ոչ միայն դատապարտելի է, այլև վտանգավոր։

«Այն փաստը, որ աշխարհում դեռ կան մարդիկ, որոնք տնտեսական կամ քաղաքական հետևանքներից վախենալու պատճառով չեն ճանաչում ճշմարտությունը, ոչ միայն դատապարտելի է, այլև վտանգավոր: Դա նշանակում է, որ մարդկությունը դեռ դասեր չի քաղել իր սխալներից: Դա նշանակում է, որ մենք դեռևս չենք կարողանում խաղաղ ապրել աշխարհում: Բայց իմ սրտում մեծ հույս է ապրում, հույս, որը կապված է փոքր և մեծ հայ ժողովրդի հետ: Շնորհակալություն, հայեր: Շնորհակալ եմ, հայ ազգ»,- նշեց պատգամավորը։

Իտալիայի Պատգամավորների պալաը 2000թ. նոյեմբերի 16-ին Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշում է ընդունել։ 2019թ. ապրիլի 10-ին Պատգամավորների պալատը նախաձեռնություն է հեղինակել, որով կոչ է արել Իտալիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

Հայոց ցեղասպանությունը ճանաչել են Իտալիայի մի շարք նահանգային և քաղաքային խորհուրդներ։

Նորայր Շողիկյան

Հայերեն العربية English Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան